28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Իշխանության մեջ գտնվողները պիտի քաղաքական կամք ունենան» /տեսանյութ/

Հուլիսի 19-ին Արցախում մեկնարկելու է նախագահի ընտրությունը։ Սահմանադրությամբ նախանշված 5 տարվա փոխարեն՝ ընտրված նախագահը կկառավարի 3 տարի․ մինչև 2020 թվականը․ Արցախը կղեկավարի անցումային փուլի համար խորհրդարանի կողմից ընտրված նախագահը։ Դրանից հետո, արդեն 2020 թվականին, կլինեն համաժողովրդական ընտրություններ, ինչպես որ կարգն է: Հիշեցնենք՝ օրերս տեղի ունեցավ «Ազատ Հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհրդում որոշում է կայացվել՝  առաջադրվելու է […]

«Քաղաքի բոլոր գործարարները վարկերի տակ մեռնում են … այդ խառնակիչների մեծ մասը Երեւանում է նստած». Իրատես

Գյումրու նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ «Ծառուկյան» դաշինքով ԱԺ է եկել, որ Հայաստանի երկրորդ քաղաքի կյանքը բարելավող օրինագծեր բերի խորհրդարան: Այս մասին «Իրատեսի» հետ զրույցում ասաց պատգամավորը և խոսեց քաղաքի խնդիրների ու իր մտահոգությունների մասին: -Որպես նախկին քաղաքապետ, լավատեղյակ եք Գյումրու հոգսերին, որո՞նք են անհապաղ լուծումներ պահանջող առաջնային խնդիրները: -Գյումրիում ամենակարևոր խնդիրն աշխատատեղերի ստեղծումն է: Հայաստանում կան գյուղեր, […]

Եթե Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ

Նրանք, ովքեր միացած են Քրիստոս Հիսուսին, ենթակա չեն դատապարտության, քանի որ մարմնապես չեն ապրում, այլ հոգեպես, որովհետև Հոգու Օրենքը, ինձ Հիսուս Քրիստոսին միացնելով, կենդանացրեց և ազատեց ինձ մեղքի և մահվան ենթակայությունից։ Արդարև, ինչ որ Օրենքը չի կարող անել մարդկային բնության տկարության պատճառով, Աստված իրագործեց՝ աշխարհ ուղարկելով իր Որդուն, որը մեղքը հաղթահարելու համար իր վրա վերցրեց […]

«Շատ երկրներ կցանկանային ունենալ նման բարեկիրթ, ժողովրդի դարդուցավով ապրող նախագահ» (տեսանյութ)

Արցախի հանրապետության քաղաքացիներն իրենք են որոշել գնալ այդ փոփոխությանը. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով տեսակետից, թե Արցախի Սահմանադրությունը փոխվեց, որպեսզի գործող նախագահ Բակո Սահակյանը հնարավորություն ունենա կայանալիք ընտրություններին կրկին մասնակցել: Շարմազանովը նշեց, որ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս Արցախի նախագահին կրկին առաջադրվելու, և որևէ իրավական սահմանափակում այստեղ չկա: «Ես […]

Տպավորություն է` հայ ծնողն իր երեխայի հարգն ու արժեքը չի իմանում, ամեն օր զոհ… (տեսանյութ)

«Այնպիսի տպավորություն է, որ հայ ծնողն իր երեխայի հարգն ու արժեքը չի իմանում: Սոսկալի ու անպատիվ երևույթ է: Եթե արժանի պատասխան չենք տալիս, վախկոտ ենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` խոսելով Ղարաբաղի հետ կապված դիվանագիտության ու ռազմավարության վերաբերյալ քննադատություններից:

Ժամանակը ցույց կտա՝ պետք է ներողություն խնդրեմ ես, թե հակառակը. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

«Չեմ ուզում որևէ կերպ անդրադառնալ պարոն Հովհաննիսյանի հայտարարությանը, իր կարծիքն է արտահայտել նա, իսկ կարծիքը լինելու իրավունք ունի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իրեն ուղղված արտահայտություններին: Նշենք, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի մասին Գորգիսյանն ասել էր «քաղաքական դիակ», իսկ երեկ էլ կուսակցության […]

Հակառակ պարագայում կդառնանք իզգոյ պետության նման. ընդդիմադիրը՝ դեսպանից ու ՀՀԿ-ից (տեսանյութ)

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը հակամարտություն չի տեսնում ՀՀԿ-ի ու Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու միջև: «Այստեղ որևէ բացասական բան չեմ տեսնում»,-ասաց նա՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ինչու հենց հիմա սկսվեցին ընտրությունների վերաբերյալ ԵՄ դեսպանի հայտարարություններն ու ՀՀԿ-ի՝ փոխադարձ արձագանքները: «Չեմ տեսնում այստեղ մի մեր երևույթ, հակասություն»,-նկատեց նա: Պատգամավորն ընդգծեց՝ ՀՀԿ-ականները կարծում […]

Ինչ արժե մեկ շաբաթյա հանգիստը Հայաստանում, Վրաստանում և Եվրոպայում (տեսանյութ)

Հայաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Մարինե Կպրյանը Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս տարի մոտ 25 տոկոսով աճել է Հայաստան այցելող տուրիստների քանակը: Ըստ նրա` դա առաջին հերթին պայմանավորված է ռուսներին առանց վիզայի մուտքի հնարավորություն տալով, այսինքն` առաջին հերթին ռուս զբոսաշրջիկներն են սկսել ավելի շատ գալ Հայաստան: Ինչ վերաբերում է միջազգային հարթակներում Հայաստանի  PR-ին, ապա Մարինե Կպրյանը […]

Չենք կարող ասել, թե այս Կառավարությունը ձեռքերը ծալած նստած է. կառավարման փորձագետ

Henaran.am-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: -Կառավարությունը 2017-2022 թվականների ծրագիրն իշխանության կողմից որակվում է որպես իրատեսական, իսկ ընդդիմության կողմից` որպես թվերի կույտ: Ծրագրում խոստացվում է տարեկան 5 տոկոս տնտեսական աճ ապահովել, այնինչ այս տարվա համար նաախապես հայտարարվել էր 3.2 տոկոս: Դուք իրատեսական համարո՞ւմ եք նման նիշը: -Մակրոտնտեսական թվերն իմաստ չեն ունենում, եթե չբացվի կառուցվածքը, […]

«Բանակում և’ բաղդասարյաններ կան, և’ մելիքսեթյաններ, և´ մխոներ»

Henaran.am-ի հարցերին է պատասխանում դերասան Վահագն Սիմոնյանը: Դերասանին ընթերցողները, հավանաբար, բացի թատրոնում մարմնավորած դերերից հիշում են նաև «Բանակում»  հեռուստասերիալից, որտեղ նա մարմնավորում էր «Մելիքսեթյանին»:  -Ինչպե՞ս մուտք գործեցիք թատերական աշխարհ: -Առաջին անգամ բեմ եմ դուրս եկել փոքր հասակում, երբ դեռ դպրոցական էի, խաղացել եմ ներկայացման մեջ: Դպրոցում Երևանից հրավիրված ռեժիսորը միջոցառում էր կազմակերպում, և ես էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի