Մի քանի րոպե անջատվենք հոգսերից, ցրվենք. ինչու հենց հնդկական սերիալներ
Henaran.am-ը զրուցում է հոգեբան Անի Ենգիբարյանի հետ՝ պարզելու, թե ինչու են մարդիկ սիրում հեռուստասերիալներ նայել, ինչն է գրավում, և ինչու հայերի համար այդքան սիրելի դարձան հնդկական սերիալները: -Ի՞նչ եք կարծում, ինչու են մարդիկ ընդհանրապես սիրում սերիալներ նայել: -Նախ սկսենք նրանից, որ ֆիլմերն ունեն մարդու պահանջմունքները բավարարելու և նաև որոշակի առումով սեփական մտքերը կինոդրվագներում նույնականացնելու գործընթաց: […]









































