04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վարչապետը հզոր մարդ է, բայց պիտի ամեն ինչ անել, որ Ս. Սարգսյանը լինի վարչապետ. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

«Նախագահն ասաց, որ երբ ժամանակը կգա, քննարկումները կլինեն, այսինքն՝ եթե նախագահը պիտի վարչապետ լինի, ապա ՀՀԿ-ում պիտի քննարկում լինի: Ես էլ դրան հակառակ ասում եմ, որ ՀՀԿ-ն արդեն քննարկել է և ասում է, որ պիտի լինի նախագահը»,-Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«Ոչ թե ժողով է գումարել «Հանրապետականը», այլ իմ հայտարարությունից հետո բոլորը հայտարարում են, գնում են այդ ճանապարհով: Ես կարծում եմ, որ ամեն ինչ պիտի անել, որ ինքը  վարչապետ լինի ու զբաղվի երկրի հետագա ճանապարհով»,-հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Ըստ Սահակյանի՝ այսօր բոլորն ասում են, թե ինչու հենց Սերժ Սարգսյանը պիտի լինի վարչապետ 2018 թվականին, սակայն ինքը զարմանում է այդ հարցից, քանի որ այլ թեկնածու չի տեսնում: Դիտարկմանը, թե գործող վարչապետ Կարեն Կարապետյանն էլ է հայտարարել իր ցանկության մասին՝ մնալ այդ պաշտոնում, Գ. Սահակյանն արձագանքեց, որ վարչապետը շատ լավ է աշխատում, սակայն այն ծրագրերը, որ դրված են, այն մարտահրավերները, որ կան երկրի առջև, դրանց լուծման համար փորձ է պետք, ճանաչողություն, մթնոլորտ է պետք, ճանապարհների անհրաժեշտություն կա:

«Այս քաղաքական իրավիճակում միայն Սերժ Սարգսյանը կարող է լինել: Վարչապետը շատ հզոր մարդ է, շատ լավ ընկեր է, մենք բոլորս ընդունում ենք նրան, բայց այդ փորձը, այդ մոտեցումները չի ունեցել, 2 տարի էլ չկա, որ ՀՀԿ անդամ է, մինչև այդ քաղաքականության նույնիսկ չի մասնակցել, պիտի վարչապետը խորը քաղաքական գործիչ լինի նաև»,-համարում է ՀՀԿ փոխնախագահը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ