Մեկնարկել է Աշտարակ-Թալին 42կմ ճանապարհի ձախակողմյան հատվածի բետոնապատումը
Հունիսի 1-ին մեկնարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2-ի շրջանակներում կառուցվող Աշտարակ-Թալին 42կմ ճանապարհի ձախակողմյան հատվածի բետոնյա պատվածքի աշխատանքները: Իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը գործարկել է բետոն փռիչ մեքենան՝ սկիզբ դնելով 2017թ.-ին բետոնյա պատվածքի իրականացման աշխատանքներին: Շինարարական աշխատանքների հսկողությունն իրականացվում է վերահսկող ընկերության՝ «Սաֆեժ»-ի մասնագետների կողմից: Վերանորոգումից հետո Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում երկշարք ճանապարհը կփոխարինվի քառաշարքով, իսկ շուրջ […]





































