Ինչի շուրջ կլինի Սարգսյան-Ալիեւ այս հանդիպումը (տեսանյութ)
«Բանակցային գործընթացում ինչ-որ բեկումնային փուլ սպասել, երևի թե, միամտություն կլինի, որովհետև Ադրբեջանի ղեկավարությունը, համենայն դեպս, այս պահին նման նախանշաններ ցույց չի տալիս»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումից:
Միհրան Հակոբյանը նշեց, թե դրական է ինքնին այդ հնարավոր հանդիպումը: «Ավելի լավ է անվերջ բանակցել, քան պատերազմել։ Կարծում եմ` սա ցանկացած գիտակից մարդու համար նորմալ մոտեցում է, և եթե ամենաբարձր մակարդակով հանդիպում է տեղի ունենալու։ Դա նշանակում է, որ խոսելիք, այնուամենայնիվ, կա, որովհետև պետք չէ միամիտ գտնվել. երկու երկրի ղեկավարները չեն հանդիպում թեյ խմեն, թողնեն հեռանան, բայց սպասել, որ բեկումնային առաջընթաց կլինի, որոշակի հարցերի շուրջ պայմանավորվածություն կլինի, թերևս այս պահին նման համարձակ գնահատական չէի տա»,-հավելեց նա:
Ըստ Հակոբյանի՝ թեման կապված է սահմանային խնդիրների հետ և հայկական կողմը երբեք չի թաքցրել` դեռևս սկսած 94թ-ի բանակցային գործընթացի մեկնարկից, որ պատրաստ է խնդիրը լուծել արժանապատիվ փոխզիջումների ճանապարհով:
Շարունակությունը՝ տեսանյութում: