Հարձակում հայկական կայքերի վրա
”Հայաստանը ուժեղ DDoS֊ի տակ է, սայտերի մի մասի դրսից չի բացվում”,-տեղեկացնում է ՏՏ մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
”Հայաստանը ուժեղ DDoS֊ի տակ է, սայտերի մի մասի դրսից չի բացվում”,-տեղեկացնում է ՏՏ մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
Այսօր Օմբուդսմենի խորհրդականը այցելել է ”Երևան-Կենտրոն” քրեակատարողական հիմնարկում գտնվող և դեռևս հոգեբուժարան չտեղափոխված Շանթ Հարությունյանին: Ըստ Պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության` առանձնազրույցի ընթացքում Շանթ Հարությունյանի վարքագիծը հանգիստ էր, որևէ բողոք չի ներկայացրել ներկա իրավիճակից: Սակայն Շանթ Հարությունյանը մտահոգություն է հայտնել հոգեբուժարանում իր նկատմամբ հնարավոր սանդրանքների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել է իր անվտանգության ապահովման անհրաժեշտությունը` հաշվի առնելով […]
Հրաչյա Հարությունյանի հարազատները, ում մասնակցությամբ Ռուսաստանում ավտովթար էր տեղի ունեցել և 18 մարդ էր զոհվել, տեղյակ են, որ փորձաքննությունը հաստատել է նրա մեղավորությունը: ” Վաղուց էր հաստատվել, Հրաչյա Հարությունյանն ասել է, որ այդ հարցում մեղավոր է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նրա կնոջ հայրը` Վիկտոր Մարտիրոսյանը: Վերջինս նշեց, որ Հրաչյա Հարությունյանի դատապաշտպանն էլ է խորհուրդ տվել այս […]
Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանն ասել է, որ այսօրվանից Հայաստանում պաշտոնապես հասանելի է դառնում Office365 ամպային ծառայությունը: Ծառայությունը նախատեսված է ինչպես տնային օգտագործողների, այնպես էլ ցանկացած չափի կազմակերպությունների համար: Ունեն նաեւ հատուկ առաջարկներ: Բանախոսի հավաստմամբ` բոլոր օգտվողները հնարավորություն ունեն գրանցվել, չորս ամսով ստանալ ժամանակավոր ծառայությունը, փորձակել, հետո նոր […]
ԿԸՀ մամլո ծառայությունը տեղեկացնում է՝ ՛՛Այսօր Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքներում անց են կացվում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Առավոտյան ժամը 8.00-ին սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված բոլոր քաղաքացիները առավոտյան մինչև ժամը 8.00-ն ներկայացել են տեղամասային կենտրոններ: Տեղամասային ընտրական հանձնաժողովներն ընդունում են առաջին ընտրողներին. քվեարկությունն […]
Ֆեյսբուք սոցիալական ցանցը թույլատրում է գլխատում պատկերող տեսանյութեր տեղադրել իր տիրույթում, տեղեկացնում է Газета.Ru-ն` հղում անելով BBC-ին: Մայիսին Ֆեյսբուքն արգելել էր նման տեսանյութերի եւ առհասարակ բռնություն պարունակող նյութերի հրապարակումը, սակայն հիմա դա թույլ կտրվի, միայն թե այն պայմանով, եթե նպատակը բռնության դատապարտումն է, այլ ոչ թե դրա փառաբանումը: Այս հայտարարությունն արվել է BBC-ի անդրադարձից հետո, […]
Մայամիի ոստիկանությունը ձերբակալել է Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսի 29-ամյա որդուն` Խուան Պաբլո Կարտեսին, հարձակման մեղադրանքով, տեղեկացնում է Lenta.ru-ն: Նրա ազատ արձակման դիմաց 1500 դոլարի գրավ է նշանակվել։ Ոստիկանության ներկայացուցիչները հրաժարվել են այլ մանրամասներ հայտնել։ Խուան Պաբլո Կարտեսը ներկայումս բնակվում է Մայամիում։ Պարագվայի դեսպանատան ներկայացուցիչներն առայժմ որեւէ բան չեն մեկնաբանում:
“Ես ամեն զառանցանքի չեմ պատասխանում: Մարդն առնվազն անբարոյական պետք է լինի, որ իմ վրա այդպիսի բան կասկածի: Դա զառանցանք է եւ անբարոյականություն: Ես կոնկրետ իրեն չեմ ուզում վիրավորել, իր գործն է ինչ կմտածի: Բայց ով որ ինձ կասկածում է, ինքն անբարոյական է: Այդքան բան”, – “Ժամանակի” հետ զրույցում նախկին ոստիկանապետ Ալիկ Աարգսյանը երեկ այսպես է […]
Ռուսական “Эхо Москвы”-ն գրում է, որ այսօր Ադրբեջանում ընթացող նախագահական ընտրություններն ուղեկցվում են խախտումներով: Ավելին, լրատվամիջոցի համաձայն` արդեն երեկ սկանդալ է եղել` երեկ երեկոյան Բաքվում արդեն որոշել են, թե ինչ թվեր են նկարվելու: Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ նպատակով ստեղծել է iPhone-ի եւ Android-ի հատուկ հավելվածներ: Ծրագրում նշված են այն թվերը, որոնք հավաքել են թեկնածուները: […]
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-յան իր էջում գրում է. ”Ես այլեւս ազատության մեջ եմ՝ Ձեր կողքին: Իմ կարճատեւ անազատության մասին առիթ կունենամ հանգամանալից խոսելու: Առայժմ՝ հակիրճ ասեմ, որ դա մեր դատաիրավական համակարգի չկայացվածության, մարդկային ստորության հետեւանք էր: Ինձ մեղադրում էին խարդախության մեջ՝ այն դեպքում, երբ տուժող, ըստ էության, չկար: Էլ չասած այն մասին, որ իմ խափանման միջոցը […]































