13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

”Այլևս ազատության մեջ եմ”

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-յան իր էջում գրում է.

”Ես այլեւս ազատության մեջ եմ՝ Ձեր կողքին: Իմ կարճատեւ անազատության մասին առիթ կունենամ հանգամանալից խոսելու: Առայժմ՝ հակիրճ ասեմ, որ դա մեր դատաիրավական համակարգի չկայացվածության, մարդկային ստորության հետեւանք էր: Ինձ մեղադրում էին խարդախության մեջ՝ այն դեպքում, երբ տուժող, ըստ էության, չկար:

Էլ չասած այն մասին, որ իմ խափանման միջոցը կալանքով փոխարինելու դատարանի որոշումն ոչ ադեկվատ էր, երբ իշխանության միջանցքներում իրական հանցագործների պակաս չկա:

Սակայն՝ այս քրեական գործն ու դատարանն ընդամենն այսբերգի երեւացող՝ ոչինչ չասող կողմն են, իսկ իրականում գործում է մարդկանց մի խումբ, որին դուր չեն գալիս իմ հոդվածներն ու հրապարակումները: Անգամ սրանց ստորությունը բավարարում է, որպեսզի միջամտեն մարդու անձնական կյանքին:
Սակայն այս մասին՝ մեկ այլ առիթով, իսկ հիմա ուրախ եմ՝ վերստին ձեր հետ շփվելու համար”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ