14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Պայթյուն Կրասնոդարի բնակելի շենքում․ կան վիրավորներ /ֆոտո, տեսանյութ/

ՌԴ Կրասնոդար քաղաքի բնակելի շենքերից մեկում այսօր պայթյուն է տեղի ունեցել։ Նշվում է, որ շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում գազի արտահոսքի հետեւանքով է պայթյունը տեղի ունեցել։    Պատահարի արդյունքում 7 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից երկուսը երեխաներ են։ Չափազանց ծանր վիճակում է տանտերը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը։ Նա մարմնի 90 տոկոսի […]

Ավտոմեքենաներն արգելափակվել են

Մարտի 10-ին, ժամը 07:58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությումբ արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz C 180» մակնիշի 35 TT 442 պետհամարանիշի ավտոմեքենան: *** Մարտի 10-ին, ժամը 01:50-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյանց […]

Սիսիանի հոգևոր հովիվը դիմել է Ոստիկանություն և հայտնել. «Եկեղեցու դռան շրջանակը կոտրելու միջոցով ներս են մտել ու վառել 300 մոմ»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, Սիսիանի հոգևոր հովիվ, 29-ամյա Վարդան Զեյնալյանը դիմել է Ոստիկանության Սիսիանի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 00-09:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եղեկեցու դռան շրջանակը և ներս են մտել եկեղեցի ու մոմակալի վրա վառել եկեղեցում առկա մեկ կապ՝ թվով 300 հատ մոմ: […]

Կոտայքի մարզում 13-ամյա երեխան ինքնասպանության փորձ է արել

Երեկ՝ մարտի 9-ին. արտակարդ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն «դեղորայքային թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է մի երեխա, որտեղ նրան առաջին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրելուց հետո տեղափոխել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, գրում է shamshyan.com-ը։ Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 13-ամյա Մ. Մ.-ն է, ով […]

Ալավերդու ԲԿ-ի մոտ քարաթափում է տեղի ունեցել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 9-ին, ժամը 11:18-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Երևանյան խճուղու սկզբնամասի հարակից լանջից: Փրկարարները մաքրել են ավտոճանապարհը քարաբեկորներից (մոտ 0.5 խմ):

Արտակարգ դեպք Գյումրիում. վեճ ու դանակահարություն դատախազի ռեստորանի մոտ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետ փողոցի բնակիչ՝ 68-ամյա Լևոն Սարգսյանի կողմից, որ նույն օրը, ժամը 18։10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մարմաշեն խճուղի 1 հասցեի «Գարուն» ռեստորանային համալիրի դիմաց իրեն անծանոթ անձը վիճաբանության ժամանակ իր […]

Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Երևան-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին մարտի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, դեպի Հրազդան ընթանալիս «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենա է գլորվել ձորը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վարորդը` 1978 թ. ծնված Մակաբե Մանուկյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Հրդեհ Երեւանի սննդի կետերից մեկում

Մարտի 6-ին, ժամը 20:54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կասյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող արագ սննդի կետում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի  հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վ. Մ.-ին պատկանող Կասյան փողոցի թիվ 1/61 հասցեում գտնվող արագ սննդի կետում (30 քմ): Հրդեհը մեկուսացվել […]

Սարսափ ու աղոթքներ․ ինչպես է ինքնաթիռը վթարային վայրէջք կատարում /տեսանյութ/

Նախօրեին Tez Jet ավիաընկերության RJ-85 ինքաթիռը վթարային վայրէջք է կատարել Բիշքեկի Մանաս օդանավակայանում: Ինքնաթիռը Ղրղզստանի մայրաքաղաքից թռիչք է կատարել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Բատկեն քաղաք, սակայն օդ բարձրանալուց մի քանի րոպե անց օդաչուները վթարային վայրէջք են խնդրել, քանի որ ինքնաթիռի ձախ շարժիչը խափանվել է: Արդյունքում ինքնաթիռը մեկ շարժիչով վայրէջք է կատարել օդանավակայանում: Բարեբախտաբար, արդյունքում ինքնաթիռի անձնակազմից […]

Խոշոր հրդեհ Ռուսաստանում․ 4 երեխա է մահացել

Խոշոր հրդեհ է տեղի ունեցել ՌԴ Վլադիմիրի շրջանի մասնավոր առանձնատներից մեկում։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհի արդյունքում 4 երեխա է մահացել։ Նշվում է, որ մահացած երեխաներից մեծը եղել է 6 տարեկան փոքրը՝ երեք։ Հրդեհի արդյունքում փրկվել են միայն մեկ կին եւ մեկ տղամարդ։ Նշվում է, որ տունը գնել է փրկված կինը, այնտեղ ապրել է իր երեխաների ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի