25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կոտայքի մարզում 13-ամյա երեխան ինքնասպանության փորձ է արել

Երեկ՝ մարտի 9-ին. արտակարդ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն «դեղորայքային թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է մի երեխա, որտեղ նրան առաջին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրելուց հետո տեղափոխել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, գրում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 13-ամյա Մ. Մ.-ն է, ով նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է «ազալեպտին» տեսակի 10-ից ավելի դեղահաբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին տեղեկացրել են, որ Մ. Մ.-ն ի վիճակի չէ բացատրություն տալու։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան սովորում է Կոտայքի մարզի դպրոցներից մեկի 6-րդ դասարանում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ