16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Կենդանաբանական այգու ճանապարհին մեքենան բախվել է վերամբարձ կռունկին

Այսօր ժամը 18:40-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու ճանապարհին արտասահմանյան մակնիշի մեքենա է վթարի ենթարկվել` բախվելով վերամբարձ կռունկին: Ինչպես դեպքի վայրից տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը, այստեղ դեռևս չի ժամանել Շտապ օգնությունը: Տուժածների մասին դեռևս տեղեկություն չկա: Մանրամասները` քիչ հետո:

Վթարի հետեւանքով մահացել է նախագահի անվտանգության աշխատակիցը /ֆոտո/

Նոյեմբերի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին ՛՛BMW X-5՛՛  մակնիշի ավտոմեքենան Իջևանի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել այդ գոտուց դուրս կայանված  ՛՛ԻԺ-2715՛՛  մակնիշի ավտոմեքենայի, ապա` չգործող կամրջի երկաթբետոնյա կոնստրուկցիային: Բախումների հետևանքով ՛՛BMW X-5՛՛-ի սրահում գտնվող 1985 թ. ծնված Խաչատուր Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ ևս երկու տղամարդ մարմնական վնասվածքներով […]

“Facebook” -ը` սպանության պատճառ

Նիդեռլանդների դատարանը որոշում է կայացրել սպանության գործով, որի պատճառ  է դարձել “Facebook” սոցիալական ցանցը, գրում է “De Telegraaf”-ը: 18-ամյա Վեսլին եւ նրա 16-ամյա ընկերուհի Փոլին 2 տարի կանցկացնեն անչափահասների համար նախատեսված գաղութում եւ 3 տարի` հոգեբուժարանում: Այս զույգին մեղավոր են ճանաչել սպանություն հրահրելու մեջ, որն իրագործել է 3-րդ դեռահասը` 15-ամյա Ցյինհուան: Վինսի մականունով  15 -ամյա […]

11 համարի երթուղայինը վթարի է ենթարկվել /ֆոտո/

Այսօր ժամը 18:30-ի սահմաններում ավտովթար է գրանցվել Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում: Միմյանց են բախվել Ֆորդ-Տրանզիտ 21 ՕՍ 665 համարանիշի բեռնատարնատար ու Գազել մակնիշի 0580 համարանիշի մարդատար ավտոմեքենաները: Գազելը Վանաձորի թիվ 11 երթուղին սպասարկող մեքենաներից է եղել: Ֆորդի ղեկին է եղել վանաձորցի Աշոտ Հովհաննիսյանը, իսկ գազելը վարել է նույն քաղաքի բնակիչ Արթուր Վարդանյանը: Գազելի ուղևորը տեղափոխվել […]

Խոշոր վթար Երեւան – Մեղրի ավտոճանապարհին. կա ութ վիրավոր

Նոյեմբերի 13-ին, ժամը 09.55-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան – Մեղրի ավտոճանապարհի 179-րդ կմ-ում (Գորհայք գյուղի հատված) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ արտակարգ իրավիճակների կայքի,  դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը : Պարզվել է, որ բախվել են “Մերսեդես” մակնիշի 10 ՏԼ […]

Ադրբեջանցին կացնահարել է կնոջը եւ դստերը

Ադրբեջանում տղամարդը սպանել է կնոջը եւ դստերը, ինչից հետո ինքնասպան է եղել: Ինչպես հաղորդում է “1news.az” կայքը, Մարդական շրջանի բնակիչ Մանսիմ Մանսիմովը ընտանեկան կոնֆլիկտի հողի վրա կացնահարել է կնոջը` Զամֆիրա Մանսիմովային եւ 21-ամյա դստերը` Սեւինջ Մանսիմովային: Այնուհետեւ աֆեկտի վիճակում գտնվելով` կախվել է: Դեպքի մանրամասները հայտնի չեն: Այժմ հետաքննություն է անցկացվում: Սեւինջ Մանսիմովան լրագրող էր աշխատում […]

Զբոսաշրջիկները զանգվածային “լոգանք” են կազմակերպել ջրի տակ անցած Վենետիկում /ֆոտո/

Վենետիկ ժամանած զբոսաշրջիկները “գերի են ընկել” քաղաքում տեղի ունեցող ամենամյա ջրհեղեղին, որի հետեւանքով քաղաքի մեծ մասը ջրի տակ է հայտնվել, հաղորդում է “Life news”-ը: Չնայած իշխանությունների զգուշացումներին եւ խորհուրդներին` լքել ջրի տակ անցած տարածքները, որոշ “նախաձեռնող” զբոսաշրջիկներ որոշել են բաց չթողնել աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը տեսնելու հնարավորությունը: Լողազգեստներ հագնելով` նրանք զանգվածային “լոգանք” են կազմակերպել Վենետիկի […]

Հայհոյել է եւ կոտրել ոստիկանության բաժնի ապակիները

Նոյեմբերի 11-ին, ժամը 02.10-ին,  ոմն Ղազարյանից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի բակում կրակոցի ձայներ են հնչում:  Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ին, Վարդանանց փողոցի թիվ 10 և Հանրապետության փողոցի թիվ 56 շենքերի բակում, անհայտ անձանց կողմից, և դեռևս չպարզված հրազեններից, կրակոցներ են արձակվել Վարդանանց փողոցի թիվ 10 […]

՛՛Զիլ՛՛-ն ընկել է ջրատարը. վարորդը մահացել է

Նոյեմբերի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Արևաբույր գյուղի հատվածում` դաշտամիջյան ճանապարհին,  ՛՛ԶԻԼ՛՛  մակնիշի ավտոմեքենա է շրջվել և ընկել ջրատարը: Վարորդը` Սերգեյ Սարգսյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Զինված հարձակում

Նոյեմբերի 8-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից  ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1983 թ. ծնված Կարեն Ղ.-ն, որը ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Պարզվել է, որ նույն օրը, ժամը  23.30-ին, 2 անհայտ անձինք 16-րդ թաղամասի 29 շենքի մուտքի մոտ,  ատրճանակի սպառնալիքով, Կարեն Ղ.-ից պահանջել են գումար, ապա նրանցից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի