29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խոշոր վթար Երեւան – Մեղրի ավտոճանապարհին. կա ութ վիրավոր

Նոյեմբերի 13-ին, ժամը 09.55-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան – Մեղրի ավտոճանապարհի 179-րդ կմ-ում (Գորհայք գյուղի հատված) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ արտակարգ իրավիճակների կայքի,  դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը

: Պարզվել է, որ բախվել են “Մերսեդես” մակնիշի 10 ՏԼ 889 պետհամարանիշով (վարորդ` 1983 թ. ծնված Ալիկ Գյոզալյան) եւ “Մերսեդես” մակնիշի 29 օս 208 պետհամարանիշով (վարորդ` 1982 թ. ծնված Կարեն Աահակյան) ավտոմեքենաները, ինչից, մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, մեքենաների ուղեւորներ Ալիկ Ղուկասյանը (ծնվ. 1983 թ.), Արմինե Ղուկասյանը (ծնվ. 1985 թ.), Մայիս Ղուկասյանը (ծնվ. 2007 թ.), Արման Ղուկասյանը (ծնվ. 2009 թ.), Կարինե Սահակյանը (ծնվ. 1962 թ.), Էդիկ Սահակյանը (ծնվ. 1959 թ.), Գալինա Սահակյանը (ծնվ. 1951 թ.) եւ Հասմիկ Դանիելյանը (ծնվ. 1993 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են գորիս եւ սիսիան քաղաքների հիվանդանոցներ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ