18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Մեկ տարեկան երեխայի գլուխը լռվել է ճաղավանդակում

Այսօր` ժամը 11.13-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով Երևանի Մոլդովական փողոցի թիվ 6 շենքի 2-րդ հարկի պատշգամբում երեխայի գլուխը մնացել է ճաղավանդակի արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կտրել են ճաղավանդակները և Մոլդովական թիվ 4/2 շենքի 7-րդ բնակարանի բնակիչ՝ Ա.Հակոբյանին (2012թ. ծնված) անվնաս հանձնել ծնողներին:

ԱՄՆ-ում տորնադոյի հասցրած վնասը 2 մլրդ դոլար է կազմում /վիդեո/

Ամերիկյան Օկլահոմա նահանգում տորնադոյի հասցրած վնասը կարող է մինչեւ 2 մլրդ դոլարի հասնել, տեղեկացնում է “Associated Press”-ը: Իշխանությունների տվյալներով` ավիրվել եւ վնասվել են շուրջ 13 հազար տներ: Մրրիկը տարբեր աստիճանի վնասներ է հասցրել 33 հազար մարդու: Վերջին տվյալներով` տորնոդոյի զոհն է դարձել 24 մարդ, այդ թվում` 10 երեխա: Շուրջ 350 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է […]

Մամիկոնյաց փողոցում բնակարան է հրդեհվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը այսօր`մայիսի 22-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 40/1 շենքի նկուղում: Ահազանգը անմիջապես արձագանքվել է: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.28-ին, մարվել՝ 15.39-ին:  Հրդեհի բռնկման պատճառները դեռ պարզ չեն:

Վարչապետի ավտոմեքենային բախված մեքենայի վարորդը պարզաբանում է

Մայիսի 22-ին Henaran.am-ի խմբագրություն զանգահարեց երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցների ավտոմեքենային բախված “Ֆոլկսվագեն Պասադ”-ի վարորդը: Հիշեցնենք, երեկ Նոր Նորքում իրար էին բախվել ավտոմեքենաները, եւ ըստ ականատեսների`”Ֆոլկսվագեն Պասադ”-ի վարորդն ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Վերջինս ներկայացավ որպես Աշոտ եւ ասաց, որ ինքը խմած չի եղել: Երբ նշեցինք, որ ականատեսներն են պատմել, ասաց. “Ինչի՞ց […]

Վթարի է ենթարկվել վարչապետին ուղեկցող ավտոմեքենան /լրացված/

Քիչ առաջ Նոր Նորքի վարչական շրջանում, Գայի պողոտայում վթարի է ենթարկվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցող ավտոմեքենաներից մեկը: Անվտանգության աշխատակիցների ավտոմեքենաներից մեկը բախվել է “Ֆոլկսվագեն Պասադ”-ին: Բարեբախատաբար տուժածներ չկան: Մինչ վարչապետին ուղեկցող ավտոմեքենաները փորձում էին շրջանցել վթարի վայրը, վթարված ՛՛Ֆոլկսվագենի՛՛ վարորդը փակել է նրանց ճանապարհը՝ բղավել, թե ով պետք է փոխհատուցի իր վնասները: Ինչպես Henaran.am-ին […]

Սաուդյան Արաբիայում 5 օտարերկրացիների գլուխ են կտրել

Սաուդյան Արաբիայում մահապատիժ է իրականացվել` կտրել են սիրիացու գլուխը, որը թմրանյութերի վաճառքով է զբաղվել: Այդ մասին ասվել է երկրի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ: Իսկ ավելի ուշ այնտեղ մահապատժի են ենթարկվել Եմենի 5 քաղաքացիներ` կտրել են նրանց գլուխները, որից հետո խաչել: Եմենցիներին մահապատժի են ենթարկել Սաուդյան Արաբիայի բնակչին խեղդամահ անելու, ինչպես նաեւ մի քանի […]

Ավելի քան 90 մարդ է տորնադոյի զոհ դարձել ԱՄՆ-ում /վիդեո/

Ջերմաստիճանի տատանման հետեւանքով ԱՄՆ-ի կենտրոնական մասերում, մասնավորապես` Այովա, Կանզաս եւ Օկլահոմա նահանգներում վրա է հասել շուրջ 20 տորնադո, գրում է “Комсомольская правда”-ն: Նոր աշխարհում տորնադոները սովորական երեւույթ են, սակայն աղետը մարդկանց հանկարծակիի է բերում, քանի որ տորնադոյի առաջացումը գրեթե անհնար է կանխատեսել: Ավերիչ մրրիկը հզոր ուժով մի քանի վայրկյանում է առաջանում:  Փրկարարական ջոկատներն անմիջապես զգուշացրել […]

Սիրիական ապստամբները դաժանաբար մտրակել են 2 տղամարդու /վիդեո/

Սիրիական Սարակիբե քաղաքում ապստամբները հրապարակայնորեն մարմնական պատժի են ենթարկել 2 տղամարդու, հաղորդում է “Reuters”-ը: Նշվում է, որ նրանցից մեկն իբր թե մեղք է գործել, քանի որ ամուսնացել է վերջերս բաժանված կնոջ հետ, իսկ մյուսը` կնոջ հայրն է, որը թույլ է տվել այդ ամուսնությունը: Տեսանյութում գրոհայիններից մեկը հրովարտակ է կարդում, որում հայտնում է, որ իրական պատիժը […]

Ինչու է զինվորը ՛՛կուրիլկայում՛՛ կրակ բացել. սպանության մանրամասները

ՊՆ-ին մոտ կանգնած Henaran.am –ի աղբյուրների փոխանցմամբ` համապատասխան մարմինները պարզել են զինծառայող Լյուքս Խաչատրյանի սպանության հանգամանքները : Ըստ լավատեղյակ աղբյուրների` դեպքը տեղի է ունեցել այսպես. “ Դեպքը տեղի է ունեցել պահակատանը: Շարքային զինծառայող Դավիթ Խաչատրյանը  կանգնած է եղել դռան մուտքի մոտ` որպես մուտքի ժամապահ: Լյուքս Ստեփանյանը, Հրաչյա Սարգսյանը և ևս 2 ժամկետային զինծառայողներ նստած են եղել ժամապահից մի քանի մետր […]

Մահվան վիճակագրությունը հայկական բանակում

Բանակում տեղի ունեցող ոչ մարտական համարվող կորուստների թիվը` միջազգային մակարդակով արված վերլուծությունների համաձայն՝ տարեկան հասնում է մինչև 5000 ից 5500 զինվորի: Եթե գումար ենք  նաև էմոցիոնալ հողի վրա տեղի ունեցած ինքնասպանությունները այս թիվը տարեկան հասնում է մինչև 8-ից 10 հազար դեպքի: Զինված ուժերում կատարվող սպանությունները ու ինքնասպանությունները նախ և առաջ տարբեր բնավորությունների տեր մարդկանց անմիջական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված