01 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Վթարի է ենթարկվել վարչապետին ուղեկցող ավտոմեքենան /լրացված/

Քիչ առաջ Նոր Նորքի վարչական շրջանում, Գայի պողոտայում վթարի է ենթարկվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցող ավտոմեքենաներից մեկը: Անվտանգության աշխատակիցների ավտոմեքենաներից մեկը բախվել է “Ֆոլկսվագեն Պասադ”-ին: Բարեբախատաբար տուժածներ չկան:

Մինչ վարչապետին ուղեկցող ավտոմեքենաները փորձում էին շրջանցել վթարի վայրը, վթարված ՛՛Ֆոլկսվագենի՛՛ վարորդը փակել է նրանց ճանապարհը՝ բղավել, թե ով պետք է փոխհատուցի իր վնասները:

Ինչպես Henaran.am-ին պատմեցին ականատեսները, վարչապետը` մյուս աշխատակիցների հետ շարունակել է ճանապարհը, իսկ վթարված կառավարական ավտոշարասյան մեքենայի վարորդը հանդարտացնելով բորբոքված քաղաքացուն, պայմանավորվել է հանդիպել, ՛՛հարցերը լուծել՛՛:

Ի դեպ, “Ֆոլկսվագեն Պասադ”-ի վարորդը հարբած է եղել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ