Malaysia Airlines ավիաընկերությունը հստակեցրել է աղետի զոհերի թիվը՝ 298

Ուկրաինայի արևելքում ավիաաղետի հետևանքով զոհվել է 298 մարդ, այլ ոչ 295։ Malaysia Airlines ավիաընկերությունը, որին պատկանել է կործանված ինքնաթիռը, հստակեցրել է՝ օդանավում գտնվել է 280 չափահաս ուղևոր և 3 երեխա, ինչպես նաև 15 մարդուց բաղկացած անձնակազմ: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն։ Ըստ ավիաընկերության տեղեկությունների՝ ինքնաթիռում եղել են ուղևորներ աշխարհի 9 երկրներից. 144 հոլանդացի, Մալայզիայի […]