30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Աբովյան-Հրազդան ավտոճանապարհին 4 մեքենա իրար է բախվել. կան զոհեր

Հուլիսի 11-ին՝ ժամը 23։26-ին, ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Հրազդան հատվածում (18-րդ կմ) դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միցուբիշի» մակնիշի 22 ՏՏ 559, «Ֆոլկսվագեն» մակնիշի 33 LP 398, «ՎԱԶ-2170» մակնիշի 31 ՏՏ 889 և «ԳԱԶել» մակնիշի 082 LՕ 61 պետհամարանիշերով ավտոմեքենաները: 

ՃՏՊ-ի հետևանքով տեղում մահացել են 1987 թ. ծնված Ա. Կ.-ը և 1964 թ. ծնված Հ. Վ.-ը: 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1991 թ. ծնված Ս. Մ.-ը, 1966 թ. ծնված Գ. Մ.-ը և 1970 թ. ծնված Վ. Վ.-ը տեղափոխվել են «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները Ս. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ. Մ.-ի և Վ. Վ.-ի առողջական վիճակը՝ միջին ծանրության: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ