26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խոշոր հրդեհ՝ Ամիրյան փողոցում. կրակը հասել է մինչև վերջին հարկ /վիդեո/

Քիչ առաջ Ամիրյան 18Ա շենքում հրդեհ է բռնկվել: Արդեն շենքից դուրս եկած բնակիչների պատմելով` հրդեհի բռնկման պատճառը աղբն է եղել: Հրդեհը բազմահարկ շենքի մինչև վերջին հարկ է հասել: Henaran.am-ի  հետ զրույցում, առաջինը շենքից դուրս եկած բնակիչը նշել է , որ զգացել է խեղդող  հոտը, որից հետո  բնակիչներից  ում կարողացել է՝ զգուշացրել է հրդեհի մասին: Այս պահին, ով հասցրել է դուրս է եկել շենքից՝ մյուսները դեռ շենքում:Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը  այստեղ են ԱԻՆ- ի աշխատակիցները: Հրդեհը մարվել է: Մարդիկ ովքեր դեռևս բնակարաններում են պատշգամբներից խորհրդակցում են փրկարարների հետ,թե  ինչպես կարող են դուրս գալ, իսկ ԱԻՆ-ի աշխատակիցները ասում են, որ հրդեհը մարվել է, բայց նրանք դեռևս  չպիտի բացեն դռները;

Բնկիչները դժգոհություն են հայտնել, որ բակ մտնող ճանապարհը փակ է եղել բանկերից մեկի պատճառով և հրդեհը մարող փրկարար մեքենայի մուտքը խոչընդոտվել է:

Մանրամասները՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ