22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

ՃՏՊ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 29-ին, ժամը 02.11-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Արտաշատ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 18-րդ կմ-ում  «ՎԱԶ-2121» մակնիշի 066 ՏՏ 03 պետհամարանիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ինչից Ա. Ջ.-ն […]

Սևանա լճում նավակով մարդ է անհետացել

Հուլիսի 28-ին, ժամը 12.23-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` Նորաշեն գյուղի մոտակայքում, Մեծամոր քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն նավակով դուրս է եկել ձկնորսության (մոտ 2 ժամ առաջ) և չի վերադարձել (նավակը չի նկատվում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ՃՏՊ Գրիգոր Լուսավորչի փողոցում. կան վիրավորներ

Հուլիսի 28-ին, ժամը 05.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ քաղաքապետարանի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 54 ML 444 և «BYD» մակնիշի Տ 4137 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «BYD» […]

Շիրակի մարզի բնակիչը հրկիզել է իր տունը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Հուլիսի 28-ին, ժամը 03.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի 18-րդ փողոցի բնակիչներից մեկը հրկիզել է իր տունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.10-ին, մարվել՝ 04.21-ին: Այրվել է խոհանոցի պատը՝ 5 քմ, ջրատաքացուցիչը, և ջերմահարվել կախովի առաստաղը՝ 8 քմ:

Քաղաքացին ընկել է ջրանցքը

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, հուլիսի 26-ին, ժամը 06.40-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-8 ավտոճանապարհի Արտաշատ-Շահումյան հատվածում` նորակառույց ջրերի գործարանի մոտակայքում, քաղաքացին ընկել է ջրանցքը եւ չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ջրանցքից դուրս են բերել Մ.  Բ.-ին (ծնվ.1957 թ.) եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ում […]

Ֆրանսիան հերքում է այն տարբերակը, որ ալժիրյան ինքնաթիռը խփվել է

116 ուղևորներով ալժիրյան Air Algerie ինքնաթիռի կործանման պատճառը, հավանաբար վատ եղանակային պայմաններն էին, ասել են ֆրանսիական իշխանությունները: Այս մասին գրված է BBC-ի ռուսական բաժնի կայքում: Տարբերակը, որ ինքնաթիռը կարող է խփված լինել, բացառվում է, նշել է Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ֆրեդերիկ Կյուվելյեն: Ներկա պահին հաստատված է, որ ուղևորների շարքում եղել են 51 ֆրանսիացիներ, 24 Բուրկինա-ֆասոյի քաղաքացիներ, […]

Հրդեհ Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում

Հուլիսի 25-ին, ժամը 11.31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի տանիքում: Դեպքի վայր են մեկնել 5 մարտական հաշվարկ, ժամանել են նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի արագ արձագանքման խումբն և ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.50-ին, մարվել` 12.06-ին: Հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Լուսանկարը` shamshyan.com-ի:

Նիգերում կործանված ինքնաթիռի 50 ուղևորներ Ֆրանսիայի քաղաքացիներ են

Նիգերիայում կործանված Air Algerie-ի օդանավի ուղեւորներից 50-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են, հաղորդում է газета.ru կայքը, հղում անելով France-Presse գործակալությանը: Նախնական տվյալներով՝ ավիավթարի պատճառը ամպրոպաբեր մրրիկն է եղել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Air Algerie-ը կորցրել է իր ինքնաթիռներից մեկի հետ կապը: Օդանավի հետ կապը դադարել է թռիչքից 50 րոպե անց: Ինքնաթիռն իրականացրել է Բուրկինա-Ֆասո-Ալժիր չվերթը:

Air Algerie-ի 110 ուղևորով ինքնաթիռը կործանվել է. հավանաբար բոլորը զոհվել են

Air Algerie ավիաընկերության ինքնաթիռը  կործանվել է Նիգերի մայրաքաղաք Նիամեյի մոտակայքում` գրում է РИА новости-ն: Դեպի Ալժիր թռչող ինքնաթիռում գտնվել է առնվազն 110 ուղևոր ու 6 հոգանոց անձնակազմը։ Հաղորդվում է, որ նրանք հավանաբար բոլորը զոհվել են։ Տեղեկացնենք, որ երկինք բարձրանալուց 50 րոպե  անց ինքնաթիռը կորցրել էր ավիաընկերության հետ կապը: Աղբյուրը ավելացնում է նաև, որ վատ տեսանելիության […]

Հրդեհ Արցախի փողոցում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է`հուլիսի 24-ին, ժամը 07.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող նախկին կահույքի ֆաբրիկայում: Դեպքի վայր են մեկնել ութ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը, ավտոսանդուղք, քաղաքապետարանի երկու ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի թիվ 143 հասցեում գտնվող չշահագործվող նախկին թիվ 1 կահույքի ֆաբրիկայում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի