Մուրացանի հոսպիտալում պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգ է ստացվել

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 11.00-ին, ահազանգ է ստացվել, որ Մուրացանի կենտրոնական հոսպիտալում պայթուցիկ սարք կա, հայտնում է ԱԻՆ կայքը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և փրկարարները։ Հետախուզման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: