24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

3 տարվա ազատազրկում է սպառնում

“Բաստիայի” հարձակվող Բրանդաոն դատարանի առջեւ կկանգնի նոյեմբերի 3-ին: Հիշեցնենք, որ Բրանդաոն “ՊՍԺ-ի” հետ հանդիպումից հետո մերձտրիբունային հատվածում, հարվածել էր Տիագո Մոտային և կոտրել վերջինիս քիթը: Այս արարքի համար Բրանդաոն որակազրկվել էր վեց ամսով, սակայն սրանով հարցին հանգուցալուծում չէր տրվել, քանի որ խաղից հետո ոստիկանությունում արձանգրություն էր կազմվել՝ մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով: Նոյմեբերի 3-ին դատարանը կքննի […]

Գողը, փախչելով անվտանգության աշխատակցից, մեքենայի տակ է ընկել

Պետրոզավոդսկում երիտասարդը փախչելիս է եղել խանոթի անվտանգության աշխատակցից, որտեղից գողություն է արել, եւ ընկել է ավտոմեքենայի տակ: Ինչպես հայտնի է դարձել, երիտասարդը մեկ շիշ լիմոնադ է գողացած եղել, գրում է Karelia.ru-ն:  Ականաստեսները պատմել են, որ վրաերթի ենթարկվելուց հետո թեեւ երիտասարդը վնասվածքներ է ստացել, սակայն կարողացել է վեր կենալ ու փախչել:  

Մահացել է Արցախի նախագահին ուղեկցող ոստիկաններից մեկը

Արցախի նախագահ Բակո Սահակյանին ուղեկցող, վթարի ենթարկված ճանապարհային ոստիկաններից մեկը մահացել է հիվանդանոցում: Նշենք, որ դեպքը պատահել է երեկ՝  սեպտեմբերի 18-ին, Սյունիքի մարզում: Ոստիկաններն աշխատել են Արցախի ճանապարհային ոստիկանությունում: Դեռեւս հայտնի չէ վթարի պատճառը:  

Մահացել է ֆիզկուլտուրայի դասին

Դպրոցականը ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ընկել է, գլուխը հարվածել գետնին եւ մահացել: Միջադեպը տեղի է ունեցել Բուրյաթիայի դպրոցներից մեկում: 11-ամյա Ալեքսեյը, հերթական վարժությունն անելու ժամանակ, չի կարողացել պահել հավասարակշռությունը, ընկել է եւ մահացել, գրում է Life News-ը: Պատահարը տեղի է ունեցել երեխայի հոր աչքի առաջ, տղան մահացել է` մինչ շտապօգնության ժամանումը: Այժմ ոստիկանները քննություն են անցկացնում` պարզելու` […]

Դժբախտ պատահար. ուսանողը ճզմվել է վերելակում /վիդեո/

Դժբախտ պատահար է տեղի ունեցել Չինաստանի համալսարաններից մեկում: Ուսանողը փորձել է վերելակ մտնել, սակայն այն շատ արագ վերեւ է բարձրացել` ճզմելով երիտասարդին, գրում է LifeNews-ը: Արդյունքում երիտասարդի մարմնի մի մասը մնացել է վերելակում, մյուս մասը` դրանից դուրս: Պատահարը արձանագրել է տեսախցիկը, եւ տեսանյութում երեւում է, թե ինչպես է տղան որոշ ժամանակ փորձում դուրս գալ, սակայն […]

Հակառակորդի գնդակից զինծառայող է մահացել

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: ԼՂՀ պաշտպանության բանակը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Մ. Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Դաժան ավտովթարի հետեւանքով աղջկա գլուխը կտրվել է /ֆոտո, վիդեո/

Երեկ երեկոյան Բրյանսկում դաժան ավտովթար է տեղի ունեցել: Երկու բեռնատարներ փորձել են շրջվել, երբ Ադուտին անակնկալ կերպով հայնտվել է նրանց ճանապարհին: Բեռնատարներից մեկի վարորդը չի հասցրել արգելակել, ավտովթարի հետեւանքով Աուդիի տանիքը պոկվել է, իսկ ուղեւորուհու գլուխը կտրվել է: Մեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

100-ից ավելի դպրոցականեր թունավորվել են շմոլ գազից

Ամերիկյան Իլլինոյս նահանգում դպրոցներից մեկում գազի արտահոսքից մոտ 140 դպրոցական եւ մեծահասակ է թունավորվել, որոնք շտապ տեղափոխվել են հիվանդանոց: Ժիրար քաղաքի գազի արտահոսքը հայտնաբերվել է միայն այն բանից հետո, երբ դպրոցականները սկսել են բողոքել սրտխառնոցից: Հիվանդանոց է տեղափոխվել 105 երեխա եւ 30 մեծահասակ, բարեբախտաբար, նրանցից ոչ ոք լրջորեն չի թունավորվել, նրանք բոլորը գիտակցության մեջ են […]

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին

Սեպտեմբերի 16-ին, ժամը 01.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում (12-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են “Օպել” մակնիշի 34 VN 768 պ/հ-ի (վարորդ՝ Պ. Մ.-ն (ծնվ. 1988թ)) և “Վոլցվագեն” մակնիշի 36 SL 333 […]

Տոնական համերգից հետո հրդեհ Կապանում /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը Սյունիքի մարզկենտրոն Կապանում սեպտեմբերի 13-ին մեկնարկեց  ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շարքը: Քաղաքի մարզադաշտում հայ աստղերի մասնակցությամբ համերգ էր, որից հետո հրավառություն: Սակայն հրավառության հետեւանքով Կապանի մարզադաշտի դիմացի սարը հրդեհվել է, տուժողներ չկան, ըստ արատկարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ այրվել է 3000քմ տարածք: Մանրամասները sosi-tv-ի մեր գործընկերների տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի