16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Դժբախտ պատահար. ուսանողը ճզմվել է վերելակում /վիդեո/

Դժբախտ պատահար է տեղի ունեցել Չինաստանի համալսարաններից մեկում: Ուսանողը փորձել է վերելակ մտնել, սակայն այն շատ արագ վերեւ է բարձրացել` ճզմելով երիտասարդին, գրում է LifeNews-ը:

Արդյունքում երիտասարդի մարմնի մի մասը մնացել է վերելակում, մյուս մասը` դրանից դուրս: Պատահարը արձանագրել է տեսախցիկը, եւ տեսանյութում երեւում է, թե ինչպես է տղան որոշ ժամանակ փորձում դուրս գալ, սակայն ի վերջո կորցնում է գիտակցությունը:

Հայտնի է դարձել, որ մինչ փրկարարների գալը երիտասարդը մահացել է: Նրա մահվան պատճառ է դարձել շնչահեղձությունը` նրա կրծքավանդակը ճզմված է մնացել վերելակի դռան ու խցիկի պատի միջեւ:

Այժմ ոստիկանությունը պարզաբանում է միջադեպի մանրամասները:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ