21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Հայտնաբերվել է կործանված МИ-8-ի ”սև արկղերից” մեկը/վիդեո/

Ռուսաստանի Մուրմանսկի շրջանում հայտնաբերվել է լիճն ընկած МИ-8 ուղղաթիռի ”սև արկղը”: Նշենք, որ մայիսի 31-ին Մունոզերո լիճն ընկած ուղղաթիռում գտնվում էին 18 անձինք, այդ թվում անձնակազմը: Հաջողվել է փրկել միայն երկու ուղևորի: Ուղղաթիռում էին գտնվում շրջանային բարձրաստիճան պաշտոնյաներ: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ:

Պելեի թմրամոլ որդին դատապարտվել է 33 տարվա ազատազրկման

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի որդին`Էդինյոն, դատապարտվել է 33 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել թմրանյութերի ապօրինի վաճառքից ստացված գումարների լվացման գործում: 1990-ականներին նա որպես դարպասապահ հանդես էր գալս ”Սանթոս” ակումբում: Էդինյոն խոստովանել է, որ կախում ունի թմրանյութերից, սակայն չի ընդունել իր մեղքը փողերի լվացման հարցում: Առաջին անգամ Էդինյոն ձերբակալվել էր 2005 թ.-ին: Սպասվում է, որ […]

Նռնակի միջոցով ինքնասպան լինելուց առաջ սպանություններ է խոստովանել/վիդեո/

Ռուսաստանի Պենզա քաղաքում տեղի բնակիչներից մեկը ինքնասպան է եղել` նռակ պայթեցնելով: Սերգեյ Կոսոլապովը մինչ ինքնսպան լինելը հայտարարել է, որ իր խղճին է երկու սպանություն: Նռնակ պայթեցնելուց առաջ նա կրակել է իր կրծքավանդակին: Ինքնասպանությունից առաջ նա պահանջել է իր մոտ բերել սիրելիին համբուրելու համար: Սիրելիին համբուրելուց հետո աղջկան հեռացրել են տղամարդու մոտից: Կոսոլապովը 30 տարեկան էր […]

”Օրենքով գողը” սպանվել է եկեղեցու դիմաց/վիդեո/

Այսօր առավոտյան Մերձմոսկվայի Օդինցովո շրջանում սպանվել է ”օրենքով գող” Ալեքսանդր Տիմոշենկոն: 60-ամյա Տիմոշենկոն քրեական շրջանակներում ավելի հայտնի է որպես Տիմոխա Գոմելսկի: Սպանությունն իրականացնողները եղել են 2 կովկասցիներ: Նրանք կրակել են ”օրենքով գողի” վրա մոտոցիկլից, երբ վերջինս դուրս է եկել Զնամենսկու եկեղեցուց:

Ամուսինը և սկեսուրը զոհվել են զուգարանն ընկած հեռախոսի պատճառով

Չինաստանում 2 մարդ է զոհվել և 4-ը վիրավորվել այն բանից հետո, երբ նրանք փորձել են դուրս բերել զուգարանն ընկած հեռախոսը: Կինը գցել է նոր 320 դոլարանոց բջջային  հեռախոսը հասարակական զուգարանում: Նրա ամուսինը նետվել է արտաքնոցի մեջ, որպեսզի ետ բերի սարքը, սակայն շուտով նա սկսել է դժվարությամբ շնչել: Տղամարդու` ուշագնաց լիելուց հետո նրա հետևից է նետվում […]

Քիլլերը սխալմամբ սպանել է հայ գործարարին/վիդեո/

Մոսկվայի կենտրոնում սպանության փաստով գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է Интерфакс-ը: Սպանվածը մի քանի ընկերությունների սեփականատեր էր և աշխատում էր շինարարության և անշարժ գույքի ոլորտներում: Նրա անունը Վիկտոր Անանյան է: Նախնական տվյալներով, գործարարը քիլլերի հիմնական թիրախը չէր: Նա պետք է սպաներ գործարարին ուղեկցող կին-գործարարը, սակայն մարդասպանը շեղ է կրակել: Քիլլերին հաջողվել է ձերբակալել ոստիկանի շնորհիվ, ով […]

Ուկրաինայում սպանվում են խաղաղ բնակիչներ, կործանում ուղղաթիռ/վիդեո/

Ուկրաինացի զինվորականները դադարեցրել են կրակահերթը Սլավյանսկի և նրա շրջակայքի ուղղությամբ: Երեկվա ընթացքում սպանվել է ավելի քան 20 խաղաղ բնակիչ: Սլավյանսկի զինյալների շտաբը հայտնում է, որ բացի զոհերից արձանագրվել են նաև 3 տասնյակից ավելի վիրավորներ: Բացի այդ, զինյալների կողմից ուկրաինական բանակին պատկանող ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 12 զինծառայող: Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ցավակցությունն է […]

Ինքնասպանություն Գորիսում

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, մայիսի 30-ին, ժամը 07.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ “Դիտակետ” կոչվող տարածքում, քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով ձորը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում ինքնասպանություն է գործել Գորիս քաղաքի բնակիչ Վ. Ղ.-ն (ծնվ. 1981 թ.): Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Վ. Ղ.-ի դին:

9-ամյա երեխան 11-րդ հարկից ընկել և ողջ է մնացել

Ճապոնիայում 9-ամյա տղան ընկել է 11-րդ հարկից և ողջ է մնացել: Դեպքը տեղի է ունեցել Օսակայի Խիրակատա քաղաքում: Ոստիկանները հայտնել են, որ երեխայի կյանքը փրկել է ծառը, որի ճյուղից էլ բռնվել է երեխան ընկնելուց հետո: Դպրոցականն ամեն դեպքում ընկել է գետնին: Ծառը թույլ է տվել մեղմացնել հարվածը և խուսափել ճակատագրական հետևանքներից: Հայտնի է, որ 3 […]

Ջուր չի լինի

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված` ս. թ. մայիսի 31-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Հրաչյա Քոչարի 9-16 համարների` ներառյալ կոտորակները և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   “Երևան Ջուր” ՓԲԸ             29.05.2014թ.

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի