21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Ֆուտբոլիստը մահացել է խաղի ընթացքում բախման հետևանքով/վիդեո/

Ինդոնեզական ”Պերսիրաջա” ակումբի հարձակվող Ակլի Ֆայրուզը մահացել է PSAP ակումբի դարպասպահի հետ բախումից հետո: Հետաքրքրական է, որ հարձակվողին փոխարինել են, և նա դիտել է խաղը պահեստայինների նստարանից: Հաջորդ օրը ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ պարզվել է վնասվածքի լրջությունը: Նրա մոտ հայտնաբերվել է ներքին օրգանների վնասում և ներքին արյունահոսություն: Չնայած վիրահատությանը` նա մի քանի օր […]

Առևանգված 200 աշակերտուհիների գտնվելու վայրը հայտնի է

Նիգերիայի պաշտպանության շտաբի ղեկավար Ալեքս Բադեխը հայտարարել է, որ այս տարվա ապրիլին առևանգված ավելի քան 200 աղջիկ դպրոցականների գտնվելու վայրը հայտնի է: Զինվորականը հայտնել է, որ աղջիկների ազատման համար ուժ չի գործադրվի: Նիգերիայում գործում է ”Բոկո Խարամ” իսլամիստական խմբավորումը, որը կանգնած է երկրում իրականցվող մի շարք ահաբեկչությունների հետևում: Նրանք դեմ են հանդես գալիս կրթական համակարգում […]

Երկրաշարժ Լոռու մարզում

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, մայիսի 26-ին, ժամը 15.19-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.58-ին Ստեփանավան քաղաքից 14 կմ արևմուտք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.000 և արևելյան երկայնության` 44.220: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության […]

Գնացքների բախման հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ/վիդեո/

Հնդկաստանում ուղևորատար և բեռնատար գնացքերի բախման հետևանքով րաձանագրվել է ավելի քան 20 զոհ: 50 մարդ տուժել է: Դեպքը տեղի է ունեցել Ուտար-Պրադեշ նահանգի նահանգի արևմուտքում: Gorkhpur Express ուղևորատար գնացքը բախվել է կայանատեղիում գտնվող գնացքին: Բախման հետևանքով 6 վագոններ դուրս են եկել երկաթգծից:

Վթար Լճաշեն գյուղի մոտ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Մայիսի 26-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն–Չկալովկա ավտոճանապարհին՝ Լճաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են “ՎԱԶ 2106” (վարորդ՝ Գ. Հ.) մակնիշի 25ՕՕ319 […]

Մահվան ելքով սարսափելի ավտովթար Գյումրիում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Մայիսի 24-ին, ժամը 06.25-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում՝ Արվեստի ակադեմիայի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են “ՎԱԶ 2106”  մակնիշի 32 ՍՏ 830  և “Մերսեդես”  մակնիշի 80 ՍՍ […]

Վոլնովախայի զոհերի թիվը հասել է 17-ի/վիդեո/

Ուկրաինայի հարավ-արևելքում հայտարարվել է սուգ Վոլնովախայի հենակետերից մեկի վրա կատարված հարձակման ընթացքում արձանագրված զոհերի կապակցությամբ: Նշենք, որ զոհերի թիվը հասել է 17-ի: Անհայտ անձինք մոտեցել էին հենակետին և կրակ բացել զինվորականների ուղղությամբ: Ապստամբների համոզմամբ, դա իրականացվել է օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու ջոկատների կողմից: Այդ կերպ նա պատժել է զինծառայողներին, ովքեր հրաժարվել էին պատժիչ գործողություններ իրականցնել խաղաղ […]

Ահազանգ. “Փակ շուկա”-ից 200 մարդ է տարհանվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Մայիսի 24-ին, ժամը 10.22-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3Ա շենքում` “Փակ շուկա”-ի տարածքում, պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Ժամը 10.44-ի դրությամբ մոտ 200 քաղաքացի տարահանվել է շուկայի […]

Ավտոմեքենան գլորվել է ձորը, ուղեւորներն ընկել են գետը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Լոռու մարզի Ալավերդի քաղաքի “Ձաղի ձոր”  կոչվող հատվածում ավտոմեքենան ընկել է ձորը, տուժածները հայտնվել են գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Երթուղայինի վարորդը մահացել է ընթացքի ժամանակ/վիդեո,18+/

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում ընթացքի ժամանակ երթուղային տաքսու վարորդն ուշագնաց է եղել: Դրա հետևանքով երթուղային տաքսին բախվել է առջևից ընթացող ավտոմեքենային, այնուհետև` ծառին: ՃՏՊ-ի արդյունքում վարորդը զոհվել է: Երթուղային տաքսում գտնվող ուղևորները չեն տուժել: Ենթադրվում է, որ վարորդի ինքնազգացողությունը վատացել է շոգ եղանակի պատճառով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի