Երթուղայինի վարորդը մահացել է ընթացքի ժամանակ/վիդեո,18+/

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում ընթացքի ժամանակ երթուղային տաքսու վարորդն ուշագնաց է եղել: Դրա հետևանքով երթուղային տաքսին բախվել է առջևից ընթացող ավտոմեքենային, այնուհետև` ծառին: ՃՏՊ-ի արդյունքում վարորդը զոհվել է: Երթուղային տաքսում գտնվող ուղևորները չեն տուժել: Ենթադրվում է, որ վարորդի ինքնազգացողությունը վատացել է շոգ եղանակի պատճառով: