Ավտոմեքենան բախվել է էվակուատորին. կա զոհ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 01.05-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում ”ՎԱԶ 2107” մակնիշի 34 NA 089 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված ”Մեգա Մոթորս” ընկերությանը պատկանող 002 ԼԼ 20 պետհամարանիշով էվակուատորին: […]