Ավտոմեքենան արգելափակվել է հողակույտի մեջ
_1413455365-300x189.jpg)
Հոկտեմբերի 16-ին, ժամը 01.46-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ՛՛3-րդ մաս՛՛ կոչվող թաղամասում ավտոմեքենա է արգելափակվել հողակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՛՛ՎԱԶ 21015՛՛ 34 ԼՏ 433 պետհամարանիշով ավտոմեքենան: Այդ մասին մեզ տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը: