08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Աննախադեպ խոշոր հրդեհ Մոսկվայում

Մոսկվայում՝ Տուշինո թաղամասում, խոշոր հրդեհ է բռնկվել, որը, մասնագետների հավաստմամբ, վերջին 25 տարիների ամենահզոր հրդեհն է։ Հրդեհը բռնկվել է Տուշինոյի կենցաղային քիմիայով լի պահեստում։ Հրդեհի հետեւանքով շինության մի քանի հարկն արդեն փլվել է, սպասվում է, որ ողջ շենքը կփլվի: Հրդեհը տարածվել է նաեւ կողքի  շինությունների վրա,  բարեբախտաբար, զոհեր չկան։ Դեպքի վայրում երեկվանից աշխատում են հրշեջներն ու […]

Ողբերգական ավտովթար Գյումրիում. կանանցից մեկը մահացել է հիվանդանոցում

Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20-ին «ԳԱԶ-3110»  մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Տիգրան Մեծի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել երկու կանանց: Վարորդը տուժողներին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը՝ 1963 թ. ծնված Կարինե Նահապետյանը, ժամը 20.40-ին գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն:

Արցախում հայ զինվոր է զոհվել

Դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, […]

Հանրահավաքին երեք հոգու բերման ենթարկեցին /վիդեո/

Henaran.am-ի թղթակիցն Ազատության հրապարկից հայտնում է, որ հրապարակում մեկնարկած Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ երեք հոգի բերման է ենթարկվել: Մի քանի երիտասարդներ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ժամանակ փորձել են վրաններ տեղադրել Ազատության հրապարկում: Ոստիկանների կոշտ արձագանքի արդյունքում բախում է տեղի ունեցել վերջիններիս և ցուցարարների միջև, բերման են ենթարկել երեք ցուցարարի: Րաֆֆի Հովհաննիսյանը ընդհատել է ելույթը, իսկ […]

Թշնամու գնդակից զոհված Գարիկը տան կերակրողն էր

«Գարիկն էր տան կարիքները հոգում: Տան մեծ տղան էր, հայր չունեին»,- Henaran.am-ին պատմեց Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան (նախկին` Տանձատափ, Խոջալու) գյուղի գյուղապետը` Սարդի Աղաջանյանը: Գարիկ Ավանեսյանը Իվանյանից էր: Գյուղում դեռ չեն մարսել լուրը` Գարիկը զոհվել է հակառակորդի կողմից` ծանր հրետանու հրթիռակոծման հետևանքով: Ընտանիքը սոցիալապես անապահով է. «Դժվար էին ապրում, դժվարությամբ` ծայրը ծայրին հասցնում: Բացի իրենից` տանը մի հաշմանդամ երեխա էլ […]

Զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Գարիկ Գուրգենի Ավանեսյանի սպանության դեպքի առթիվ։ 08.12.2015թ.՝ ժամը 21:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով՝ պարանոցի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Գարիկ Գուրգենի […]

Մահվան ելքով վրաերթ` Վանաձորում

Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 7.50-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Վոլոդյա Կարապետյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Վարորդը ներկայացվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչություն: Կատարվում […]

12 ավտովթար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 7-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը։ Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Բացահայտվել է, գողության`4, խարդախության՝ 3, յուրացման կամ վատնման, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: […]

Ավտովթար ռեստորանի մոտ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 10.01-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի «Թագուհին Ձորի» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 148-րդ կմ-ում բախվել են «Տոյոտա […]

Թալինը որդու հետ անհետացել է. ողբերգական ժամանակագրություն

Սիրիայից Լիբանան, այնուհետև Թուրքիա ուղևորված կինը` Թալին Թեքեյանն ու նրա 10-ամյա որդին  Թուրքիա-Հունաստան ծովային ճանապարհին մեկ շաբաթ առաջ  անհետացել են: Այսօր «Արեւելքին» հայտնի դարձավ, որ նրանց հետ  եղել են նաև ընտանիքի այլ անդամներ` Թալինի  19-ամյա դուստրը,  ամուսինը և վերջինիս մայրը: 19-ամյա դուստրը` Արինա Թեքեյանը,  Թուրքիայից Հունաստան գնացող լաստանավից նետվել է ջուրը և չորս ժամ լողալուց հետո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված