25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գազի թանկացումն անխուսափելի է /վիդեո/

 Հայաստանմում նախագահական ընտրություններից հետո գազը կթանկանա մոտավորապես 200-250 դոլարի շրջանակներում: Դա անխուսափելի է, եւ մեզնից կախված չէ: Այդ գինը որոշվում է Կրեմլում: Բնականաբար գազի թանկացումը կազդի հացի, կաթնամթերքի եւ այլ ծառայությունների վրա: Այսօր նման տեսակետ հայտնեց “Հայաստանի սպառողների ասոցիացիա” ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով` պետք է  մտածել, թե Հայաստանը ինչ ռեսուրսներ ունի թանկացումը կոմպենսացնելու: […]

Երշիկի, հյութերի, մակարոնեղենի շուկաներում կենտրոնացվածության նվազում կա

՛՛Իհարկե, մի շարք խնդիրներ կան, այդ ուղղությամբ ահագին աշխատանքներ տարվել են և տարվում են՛՛,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ խոսելով նախագահի ու վարչապետի այն խոսակցության մասին, որ կոռուպցիոն ոլորտում եղած վիճակը վերջիններիս չի բավարարում: Խոսելով շուկայի կենտրոնացվածության մասին՝ Շաբոյանն ասաց, որ օրենսդրությունը չի արգելում շուկայի կենտրոնացվածություն, օրենսդրության համաձայն՝ իրենք պայքարում են […]

Սկսվեց… Հրանտ Բագրատյան

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համոզված է, որ շուտով կսկսի գլուխ բարձրացնել գնաճը: ‘Օգոստոսից սկսած՝ տնտեսական աճ կոչվածը սկսել է դանդաղել, իսկ սեպտեմբերին այդ դանդաղումը ավելի նկատելի է դարձել։ Որոշ ցուցանիշներով սեպտեմբերին տարեկան կտրվածքով նույնիսկ անկում ունենք։ Գովերգած տնտեսական աճը հալվում է։ Այս տարվա 9 ամիսներին արտաքին առևտրի շրջանառությունը 2011-ի նույն ժամանակաշրջանի համեմատ […]

Էլ ավելի է հայաթափվելու երկիրը. Հրանտ Բագրատյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ-ում ընթացող 2013 թվականի բյուջեի քննարկումներին` վերլուծելով ԿԲ նախագահի բերած տվյալները: ‘ԱԺ-ում ընթանում են 2013թ բյուջեի նախագծի քննարկումները։ Ճիշտն ասած` կառավարության անդամների նախնական բացատրություններից հետո այնպիսի տպավորություն ունեմ, որ այս փաստաթղթի ընդունումով էլ ավելի է հայաթափվելու երկիրը։ Բավական է ասել, որ չնայած 6.2% տնտեսական […]

ԱԺ-ում շարունակվում են 2013թ. պետբյուջեի քննարկումները

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվում են “Հայաստանի Հանրապետության  2013թ. պետական բյուջեի մասին”  ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: ԱԺ պետական-իրավական հարցերի   ու ֆինանսավարկային  եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ներկայացվում են պետբյուջեի նախագծում նախատեսված իշխանության պետական եւ դատական մարմինների ֆինանսավորումը: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի ներկայացմամբ, պետական կառավարման  համակարգի ֆինանասավորումը կազմում է բյուջեի […]

Հայաստանի վարչապետի ելույթը 2013թ բյուջեի քննարկմանը

Հարգարժան Ազգային ժողովի փոխնախագահ` պարոն Շարմազանով, Հարգելի պարոն Մինասյան, Հարգելի գործընկերներ, Ինչպես պարոն Մինասյանը նշեց, ես կփորձեմ ձեզ ներկայացնել 2013 թ. մեր պետական բյուջեի նախագծի փիլիսոփայությունը, այն սկզբունքային կետերը, որոնց վրա խարսխված է պետական բյուջեն: Նախ ցանկանում եմ անդրադառնալ 2012 թ. ստեղծված իրավիճակին, որն ստեղծում է նախադրյալներ, նախապայմաններ 2013 թ. պետական բյուջեի կատարման համար: Այս […]

ՀՀ նախկին վարչապետը բյուջեի մասին հետո կխոսի

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 2013թ պետբյուջեի նախագծի վերաբերյալ առայժմ որեւէ տեսակետ չի հայտնում: Թեեւ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստին Հրանտ Բագրատյանը ինչպես ասում են, հարցախեղդ արեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին, պետբյուջեի նախագծի վերաբերյալ գնահատականներ հրաժարվեց ներկայացնել: Հրանտ Բագրատյանը Henaran.am-ին փոխանցեց, որ իր դիրքորոշումը եւ դիտարկումները բյուջեի վերաբերյալ կներկայացնի 20-25 օրից:

Հայաստանում ստվերը 30-35 տոկոսի է հասնում. Վաչե Գաբրիելյան

“ Ստվերային տնտեսության ո՞ր հատվածն եք ստվերից դուրս բերել եւ ինչ չափով”: Այսօր խորհրդարանումգալիք տարվա պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին  հարց ուղղեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա հետաքրքրվեց նաեւ, թե կառավարությունը, երբ խոսում է բյուջեի նկատմամբ օրենսդիրի վերահսկողության մասին, ինչպես է պատկերացնում այդ մեխանիզմները, երբ մերժում է ԱԺ հակակոռուպցիոն […]

Ինչո՞ւ է սոցփաթեթներում նախատեսված գումարը բաշխվում միայն 8 տուրիստական գործակալությունների միջեւ

Ի՞նչով է պայմանավորված այն փաստը, որ սոցիալական փաթեթների առողջարանային ծառայությունների համար նախատեսված գումարը բաշխվում է միայն ութ տուրիստական գործակալությունների միջեւ: Այսօր խորհրդարանում 2013-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին հարց ուղղեց ՀՀ Ժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ նշեց, որ տվյալ գործակալություններն իրենց հերթին միջնորդավճար են պահանջում: “Դուք ճիշտ եք, կան […]

Հայաստանում դոնորների հավաք կանցկացվի

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2013 թվականին Հայաստանում անցկացնել դոնորների հավաք: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում “Հայաստանի Հանրապետության  2013թ. պետական բյուջեի մասին” օրենքի նախագծի ներկայացմանը ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով, նախապատրաստվում է մի ծրագիր, որը պարունակում է երեսունմեկ ռեֆորմներ: “Աշխատում ենք ԵՄ  եւ ՌԴ  գործընկերների հետ, ակնկալում ենք առնվազն երեք հարյուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի