23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երշիկի, հյութերի, մակարոնեղենի շուկաներում կենտրոնացվածության նվազում կա

՛՛Իհարկե, մի շարք խնդիրներ կան, այդ ուղղությամբ ահագին աշխատանքներ տարվել են և տարվում են՛՛,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ խոսելով նախագահի ու վարչապետի այն խոսակցության մասին, որ կոռուպցիոն ոլորտում եղած վիճակը վերջիններիս չի բավարարում:

Խոսելով շուկայի կենտրոնացվածության մասին՝ Շաբոյանն ասաց, որ օրենսդրությունը չի արգելում շուկայի կենտրոնացվածություն, օրենսդրության համաձայն՝ իրենք պայքարում են գերիշխող դիրքի չարաշահումների դեմ: ՛՛Կենտրոնացվածության բարձր մակարդակ ունի օբյեկտիվ պատճառներ: Երկրի փոքր մասշտաբները, փոքր շուկան, շրջափակված ճանապարհները, սահմանների խնդիրները օբյեկտիվ խնդիրներ են, որոնք նպաստում են բարձր կենտրոնացվածությանը՛՛,-պարզաբանեց ՏՄՊՊՀ նախագահը: Սակայն նա հայտնեց, որ չնայած այս պատճառներին այս տարվա ուսումնասիրությունները պարզել են, որ 18 շուկայից մեծ մասը միջին կենտրոնացվածության է, իսկ մյուս մասն էլ ցածր է: Կենտրոնացվածության աստիճանի նվազում կա երշիկի, հյութերի, մակարոնեղենի շուկաներում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ