23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գազի թանկացումն անխուսափելի է /վիդեո/

 Հայաստանմում նախագահական ընտրություններից հետո գազը կթանկանա մոտավորապես 200-250 դոլարի շրջանակներում: Դա անխուսափելի է, եւ մեզնից կախված չէ: Այդ գինը որոշվում է Կրեմլում: Բնականաբար գազի թանկացումը կազդի հացի, կաթնամթերքի եւ այլ ծառայությունների վրա:

Այսօր նման տեսակետ հայտնեց “Հայաստանի սպառողների ասոցիացիա” ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով` պետք է  մտածել, թե Հայաստանը ինչ ռեսուրսներ ունի թանկացումը կոմպենսացնելու:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի խոսքով, Հայաստանը գազը  ստանում է 180 դոլարով, իսկ վաճառում՝ 360 դոլարով: Զարմանալի է, որ ապրանքն առնվելուց հետո սեփական քաղաքացիներին վաճառվում է կրկնակի թանկ:

“Մեր պետությունը բաժնեմաս ունի “ՀայՌուսգազարդ”-ում: Սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է, իսկ դա առօրյա կյանքում մարդասիրական պետք է լիներ, առանց դոտացիաների սպառողներին հասնող գազի գինը կարելի է չթանկացնել”,- համոզված է փորձագետը:

Ըստ բանախոսների, “ՀայՌուսգազարդում”  պետության ունեցած 20 տոկոս բաժնեմասով իր բաժնեմասով թանկացմանը կողմ, թե դեմ է քվեարկել: Ընկերության ներդրումներից հետո

Հայաստանի բաժնեմասը նվազեց (մինչ այդ այն 45 տոկոս էր), հետեւաբար, նվազեց նաեւ ազդեցությունը, իսկ նախագահի՝ 2008 թվականի միջոցներ հայթայթելու եւ բաժնեմասը մեծացնելու մասին որոշումը չիրագործվեց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ