15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

“Ավելի մաքուր Երևան”. քաղաքային տնտեսության ցուցահանդես Գլխավոր պողոտայում

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն. “էրեբունի-Երևան 2795” տոնակատարության շրջանակում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա – Բուզանդ փողոցների միջանկյալ հատվածում  կազմակերպվել է “Ավելի մաքուր Երևան” խորագրով քաղաքային տնտեսության էքսպո ցուցահանդես: Միջոցառմանը ներկայացվել են 2013 թվականին Երևան քաղաքում ներդրված և առաջիկայում ներդրվելիք նորարարությունները: Էսպոյին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառուցյները, ինչպես նաև որոշ մասնավոր ընկերություններ: […]

“91-ից ինչքան գյուղնախարարա եղել, պետք է շարել ու պատասխանատվության ենթարկել”

“Ֆերմերային շարժում” ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանկ խոսեց գյուղատնտեսության արդի խնդիրների, մասնավորապես կոպերացիայի մասին: Սարգիս Սեդրակյանի արած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի գյուղերում վիճակը գնալով վատանում է, բացատրելով իր մտահոգությունը՝ նա նշեց, որ պետությունը չի ապահովում գյուղացու պաշտպանվածությունը:Նրա դիտարկմամբ գյուղացու աղքատացման պրոցեսը սկսել է հենց հողերի սեփականաշնորհման գործընթացից, երբ գյուղացիները […]

Սերժ Սարգսյանը շատ ուշացրեց /վիդեո/

”Ես նման անպատասխանատու հայտարարություններ չեմ լսել և դա լուրջ չեմ ընդունում: Սերժ Սարգսյանը վախկոտներից չի, որ վախենար ու ինչ-որ զիջումի գնար: Նայեք Սերժ Սարգսյանի անցած ուղին ու կտեսնեք. այն մարդը ռազմավարության նախագահ է եղել, հաղթել է, պատերազմի է  մասնակցել”,-այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը` ի պատասխան […]

Գազի և էներգիայի թանկացման դեմ պայքար /վիդեո/

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային Ժողովի բարձր ամբիոնից ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկայանի հարցին, թե 6 ամիս է իրեն չեն տրամադրում “ՀայՌուսգազարդի” պայմանագիրը, որը հիմք է հանդիսացել գազի եւ էներգիայի թանկացման, վարչապետը պատասխանեց, որ նման պայմանագիր չկա, դեռ բանակցային փուլում է, հենց պայմանագիրը լինի դրա մասին տեղյակ կլինեն բոլորը: Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի նախաձեռնությամբ ստեղծվել է քաղաքացիական շարժում. […]

Վարչապետը դրական գնահատեց

Այսօր կառավարության հերթական նիստում Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը կառավարությանը ներկայացրեց Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին որոշումը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը  ասաց, որ սա  բավականին երկար ժամանակ սպասաված հայեցակարգ է, որը քննարկվել է նաև մասնավոր հատվածի հետ, ինչպես նաև ՀՅԴ-ն է քննարկում կազմակերպել այս հարցի շուրջ: “Այսօր մենք այս հայեցակարգին տալիս […]

Սիսակյան 3 վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը

Տեղի է ունեցել Սիսակյան 3 վթարային շենքի բնակիչների առաջին փուլով վերաբնակեցման հետ կապված հերթական քննարկումը: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հրավիրել է հերթական հանդիպում-քննարկումը 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են այն բնակիչները, ովքեր դեմ էին արտահայտվել  հարկի ընտրությունը վիճակահանությամբ կատարելով խնդրի փուլային լուծմանը: Քաղաքապետարանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած նախորդ հանդիպման ժամանակ վերոնշյալ հասցեի […]

Երեւակայությունը հասավ աղբամաններին /ֆոտո/

՛՛Ընդդեմ իրավական կամայականության՛՛ ՀԿ Վայքի Քաղաքացիական Կենտրոնը Օքսֆամ հայաստանյան գրասենյակի, Վայքի երիտասարդների ջանքերով տհաճը դարձրել են հաճելի՝ նկարազարդելով աղբամանները: Տեղեկացնում է Henaran.am-ի մարզային թղթակիցը:  Մանրամասները՝ ֆոտոշարքով: 

Արամ Մանուկյանը խճճվել է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ստացել է Գազի սակագնի վերաբերյալ ”ՀայՌուսգազարդի” և ‘Գազպրոմի” միջև կնքված պայմանագիրը: Այս մասին Մանուկյանը հայտնեց Henaran.am-ի հետ զրույցում: Պատգամավորի խոսքով` պայմանագրում ժամկետի վերաբերյալ մի քանի կետեր կան: ”Ոչ մի առանձնակի բան չկա”,-նկատեց նա: Հարցին, թե պայմանագրում արդարացված է թանկացումը, Մանուկյանը պատասխանեց. ”Գրված է, որ ապրիլի մեկից կողմերը համաձայնում են […]

Ֆինանսների նախարարը մեկնել է ԱՄՆ

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի ևՀամաշխարհային բանկի  2013 թվականի տարեկան համաժողովի աշխատանքներին: Հայկական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ֆինանսների նախարարը, ով հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի Հանրապետության կառավարիչը, Վաշինգտոնում նաև մի շարք հանդիպումներ կունենահիմնադրամի փոխնախագահի, ԱՄՀ–ի գործադիր տնօրենի, Միջին Արևելքի և Կենտրոնական   Ասիայի դեպարտամենտի տնօրենի և այլ պաշտոնյաների ու պատվիրակությունների հետ: Նախարարը Վաշինգտոնում կմասնակցի նաև Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների կառավարությունների ղեկավարների ու ֆինանսների նախարարների հանդիպմանը:   ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

“Մաշտոցի պողոտայի վրա նոր բացված սուպերմարկետը աղանդավորական խարան է քաղաքական աղանդավորների վրա”

Երեկվանից սկսել է գործել “Փակ շուկան”:Այն գործում է և որպես շուկա և որպես սուպերմարկետ:Այս առիթով “Նախախորհրդարան” քաղաքացիական նախաձեռնության անդամ, ազգագրագետ՝ Հարնուշ Խառատյանը իր վրդովմունքն է արտահայտել:Իր դիտարկումների շուրջ նա գրառում է արել ֆեյսբուքի իր էջում. Մաշտոցի պողոտայի վրա նոր բացված սուպերմարկետը աղանդավորական խարան է քաղաքական աղանդավորների վրա, ովքեր իրենց կամքով են այդ խարանը դաջում իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի