Վարչապետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Երկրի վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ընթացքից և կարևորել բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացումը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անկախացումից ի վեր Ֆրանսիայի կողմից Հայաստանին ֆինանսական ու տեխնիկական օժանդակության տրամադրումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ […]