23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նախարարը վստահեցնում է՝ առաջին անհրաժեշտության ապրանքները չեն թանկանալու

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը դեռևս չի կարող միանշանակ ասել, որ հուլիսի մեկին Հայաստանը կստորագրի ԵՏՄ անդամակցելու պայմանագիրը: Այս մասին, պատասխանելով Henaran.am-ի հարցին, նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Ներկայացնում ենք նախարարի հետ հարցուպատասխանը:

 -Պարո՛ն նախարար, արդյոք արդեն հստակեցվել են այն ապրանքների ցանկը, որոնք չեն թանկանալու Մաքսային միությանն անդամակցելու հետո:

-Դեռ բանակցման փուլում է: Դժվար է դեռ կանխատեսումներ անել, համենայնդեպս զգայունները բոլորը ընդգրկված են ցուցակում:

Զգայունները չեն թանկանալու, այո՞:

-Այո՛, զգայունները չեն թանկանալու:

Իսկ որ՞ոնք են թանկանալու:

-Այսօր դժվար է հստակ վերլուծություն անել, համենայնդեպս առաջին անհրաժեշտության ապրանքներից, չեմ կարծում,որ այդպիսի բան լինի, քանի որ դրանք ընդգրկված են բացառությունների մեջ: Նույնիսկ ընդգրկված են հումքային այն ռեսուրսները, որոնք մեր արտադրության համար են: Այսինքն՝ այնտեղ դրված են բավականաին հստակ չափանիշներ, որով ընտրված է այդ բացառությունների ցանկը, և դրա վրա հիմնված՝ առաջին հայացքից հիմա վերլուծություններն էլի կատարվում են, դեռևս նման զգացողություն չկա: Կարող է լինել, հնարավոր է, որ լինի, որովհետև տնտեսության մեջ չկա, որ եթե սա թանկանում է, մյուսների վրա ազդեցություն չունենա, տնտեսության մեջ ամեն ինչ շաղկապված է: Կարող է նույնիսկ բացառության մեջ չգտնվող, այս պահին մեզ համար ոչ զգայուն ապրանքը վաղը ազդեցության մեջ ընկնի, դրա համար միանշանակ ասել, որ…իհարկե, որոշակի կլինի, բայց դա չի վերաբերի զգայուն ապրանքների ցանկին:

Հաստա՞տ է, որ հուլիսի մեկին Հայաստանը ստորագրելու է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու փաստաթուղթը:

-Դեռ բանակցությունները չեն ավարտվել, հաստատ չեմ կարող ասել:

Մի քանի տեխնիակական խնդիրներ, որ կային, որոնց պատճառով չի կքնվել պայմանագիրը, կարո՞ղ եք հստակեցնել՝ որոնք են:

-Ոչ:

-Նախագահը նշեց մի քանիսը:

-Դե, ինչո՞ւ եք ինձնից հարցնում: Դրանցից բացի էլ չկան խնդիրներ: Ցանկերի մասով է:

Կասկածներ կան՝ թե Հայաստանում, թե ռուս վերլուծաբաների կողմից, որ Հայաստանն այսքան արագ է փորձում անդամակցել, հարմարեցնում է Մաքսային օրենսգիրքը, Հարկային օրենսգիրքը, հետո խնդրի առջև ենք կանգնելու:

-Չէի ասի, որ այդքան էլ արագացված տեմպերով ենք: Պարզապես, եթե գնում ես ինչ-որ մի ուղղությամբ, հնարավորինս պետք է ավելի արդյունավետ գնաս, որպեսզի հետագայում որոշումներ կայացնելու մասնակից լինես, որովհետև կլինեն էլի երկրներ, որոնք միանում են, որպեսզի դրանից հետո մեզ համար խնդիրներ չառաջանան, այսինքն՝ այստեղ ես այդքան էլ արագացված տեմպեր չեմ տեսնում, մեզ վրա արագացնելու ճնշում չկա:

Կասկածներ չունե՞ք, որ այդ միությունն ի վերջո չի կայանա:

-Առայժմ՝ ոչ: Կայացած է արդեն, ինչո՞ւ պիտի չկայանա, ստորագրել են, հիմնադրել են, այնպես որ ինքն արդեն կայացած փաստ է:

-Չե՞նք կորցնի եվրոպական շուկան:

-Չէ, եվրոպական շուկան կորցնելու խնդիր մենք այսօր չունենք՝ որպես մեր արտահանման շուկա, որովհետև եվրոպական շուկայում մենք ունենք GSP+ համակարգը՝ արտոնությունների համակարգ, որը թույլ է տալիս մեր 6000 անուն ապրանքներն առանց մաքսատուրքերի ներմուծել եվրոպական շուկա: Եվրոպական շուկայի հետ մեր խնդիրը մի քիչ ավելի այլ է: Օրինակ՝ գյուղատնտեսական ապրանքների մասով մենք ունենք ոչ տարիֆային խոչընդոտների փաթեթավորման, նույն մրգերի, բանջարեղենի կալիբրավորման, նրանց տեսքի… որոշակի պահանջներ կան, որոնց մեր տված արտադրանքը դեռևս չի բավարում, այսինքն՝ միգուցե համային հատկանիշներով լավն է, բայց կան որոշակի սահմանափակումներ, որոնք պետք են մեր արտադրությունը, գյուղատնտեսական արտադրությունը զարգացնելու զուգընթաց այդ հարցը ևս լուծենք:   

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ