18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պարտադիրը չկա այլևս, կա նպատակակային սոցիալական վճար. Շարմազանով

Կառավարության կողմից առաջարկած Կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխությունը՝ Նպատակային սոցիալական վճարի օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին՝ հարցրեց. ՛՛Կարո՞ղ ենք արձանագրել, որ մասնավոր հատվածում աշխատող քաղաքացիների վրա սա չի ազդում, ավելի ճիշտ կամավոր է, ավելորդ սոցիալական բեռ չի լինում մեր քաղաքացիների վրա, քանի որ հուլիսի մեկից մեր Կառավարությունը երկու հարյուր հազար քաղաքացիների՝ պետական և քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը բարձրացնում է, և արձանագրո՞ւմ ենք, որ այն գումարները, որ պահվել են, սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ պետք է հետ վերադարձվեն՛՛:

Նախարարը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ ԱԺ փոխնախագահը ճիշտ է: ՛՛Փաստորեն, պետական հատվածի աշխատողների համար իրականաացնելով աշխատավարձի բարձրացումը՝ տնօրիվնող եկամտի նվազեցում թույլ չտալու կամ լրացուցիչ բեռ չդնելու խնդրի լուծում է տրվում:

Այն անձանց, ովքեր աշխատում են ոչ պետական հատվածում, իրավունք է վերապահվում կամավոր մասնակցել համակարգին, այս դեպքում պետական մասնակցությունը ևս կլինի, այսինքն՝ կկրկնապատկվի այդ միջոցները նրանց կողմից կատարվող նպատակային սոցիալական վճարներին՛՛:

Արտեմ Ասատրյանը նաև հայտնեց, որ կատարված վճարումները ԿԲ-ի սահմանած տոկոսադրույքով հաշվարկած՝ համապատասխան ժամանակահատվածում ետ կվերադարձվեն այն անձանց, ովքեր ցանկություն կհայտնեն ետ ստանալ այդ գումարները և ոչ թե թողնել իրենց հաշիվներին ու շարունակել մասնակցել այդ համակարգին:

Արձագանքելով Շարմազանովը շեշտեց. ՛՛Այսինքն՝ արձանագրում ենք, որ Կառավարությունն օժանդակել է քաղաքացիական հասարակության պահանջներին, ինչու չէ նաև մեր գործընկերներին և պարտադիրը չկա այլևս, կա նպատակակային սոցիալական վճար, և երեք տարի փաստացի հետաձգվում է մասնավոր սեկտորի  համար՛՛:

Արտեմ Ասատրյանն էլ պատասխանեց, որ այստեղ էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ լուծվում է նաև այն խնդիրը, ժամանակին իրենց ընդդիմախոսները, գործընկերները բարձրաձայնում էին: ՛՛Ասում էին, թե ավելի մեծ ժամանակահատված է պետք, որ քաղաքացիները վստահ լինեն այս համակարգին, ծանոթանան դրա գործունեությանը, երեք տարի ժամկետը բավարար է դրա համար՛՛,-եզրափակեց նախարարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ