03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Այլևս պարտադիր կուտակային վճար չի կատարվի. նախարար

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից առաջարկած Կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխությունը՝ Նպատակային սոցիալական վճարի օրենսդրական փաթեթը: Հիմնակա զեկուցողը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնելով նախագիծն՝ ասաց, որ սրա հիմքում երկու հիմնական խնդիր է դրված եղել՝ ՍԴ-ի ապրիլի երկուսի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված դրույթների համապատասխանեցմանը Սահմանադրությանը և այս ընթացքում մեր քաղաքացիների, հասարակության հնչեցված մտահոգությունների, խնդիրների իրագործումը:

՛՛Ներկայացված փաթեթն ընդունելու դեպքում այլևս պարտադիր կուտակային վճար չի կատարվի, և օրենքով կսահմանվի նպատակային սոցիալական վճար, նպատակային սոցիալական վճարի դրույքաչափն առաջարկվում է 5%՛՛,-ասաց նախարարը: Արտեմ Ասատրյանի խոսքով՝ նոր օրենսդրական նախաձեռնության փոփոխությունն է այն, որ նպատակային սոցիալական վճարը կկիրառվի միայն պետական աշխատողների պարագայում, այսինքն՝ այս օրենսդրական նախաձեռնությունից զերծ կլինեն 1974 թվականից հետո ծնված ՀՀ քաղաքացիները, որոնք մասնավոր սեկտորում են աշխատում:

Մասնավոր սեկտերի աշխատողներին 2014 թվականի հունվարի 1-ից հետո առաջարկվում է համակարգում լինել կամավորության սկզբունքով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ