Կենտրոնական բանկն անհանգստացած է. Հայոց աշխարհ

«Հայոց աշխարհն» անդրադառնում է Էլեկտրաէներգիայի սակագների հավանական բարձրացմանն ու դրահետեւանքներին, նշելով, որ ստեղծված իրավիճակը սկսել է մտահոգել Կենտրոնական բանկին։ Վերջինս կարծում է, որ դրա հետեւանքով ճնշումը գնաճի վրա կմեծանա։ Թերթը գրում է. «Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ այժմվանից ԿԲ-ն փորձում է միջոցներ ձեռնարկել գնաճի ակտիվացման ռիսկերը հնարավորինս մեղմելու, այն գոնե նախատեսված թիրախային ցուցանիշների տիրույթում պահելու ակնկալիքով։ […]