04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երեկոյան ուշ քննարկել են նախագահի հետ ու որոշել

Գյուղատնտեսության նախարարությունն ու Կենտրոնական բանկը քննարկել են մի հարց, որով գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին տրվում էին վարկեր ութ տոկոսով: Այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ 14 տոկոսով վարկը տրամադրում էր «Ակբա կրեդիտ ակրիկոլ» բանկը, իսկ մյուս մասը մի քանի բանկեր:

«ՀՀ կառավարությունը սուբսիդավորում էր վեց տոկոսը, և գյուղացուն հասնում էր ութ տոկոսով մատչելի վարկային ռեսուրս: Հիմա ռեսուրսների պակաս ունի Կենտրոնական բանկը, և ես երեկ ուշ երեկոյան նախագահի հետ քննարկել եմ, ու որոշում ենք կայացրել, որ պետական բյուջեից այս տարվա ընթացքում տասը միլիարդ դրամ գումար կհատկացնենք Կենտրոնական բանկին, նա կտրամադրի «Ակբա կրեդիտ ակրիկոլ բանկին» և մյուս բանկերին, որ զբաղվում են այդ ծրագրով, և վեց տոկոս կառավարությունը կսուբսիդավորի ու մեր գյուղացուն կտրամադրվի դրամով վարկ ութ տոկոսով մինչեւ երկու տարի ժամկետով»,-տեղեկացրեց վարչապետը:

Նա նշեց, որ երեք միլիարդ դրամը կհատկացվի այս ամիս, իսկ հաջորդ յոթ միլիարդը՝ մինչև տարվա վերջ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ