07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ում 60 հազար ընտանիք բնակարանի կարիք ունի

Կառավարության կողմից մշակվող ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ-ի ազգային ծրագրի նախագծի շրջանակում կմշակվեն նախահարձակ այնպիսի ծրագրեր, որոնք կարող են ապահովել ժողովրդագրական իրավիճակի դրական զարգացում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ առաջարկվող նոր ծրագրերը միտված են լինելու այն մարդկանց, ովքեր իսկապես ունեն դրա […]

Միակ հույսը Արծվիկ Մինասյանն է /վիդեո/

Նաիրիտցիները պատրաստվում են բանակցել նորանշանակ նախարար Լևոն Յոլյանի հետ։ Այս մասին նրանք ասացին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: Այսօր, Կառավարության հերթական նիստի օրը նաիրիտցիները եկել էին հանդիպելու նախարարին: «Ոչ մի ակնկալիք չունենք, մեր միակ հույսը Արծվիկ Մինասյանն է, նա է, որ մեզանով հետաքրքրվում է»,-ասաց Արմեն Դեմիրճյանը: Նաիրիտցիներն ընդգծում  են` պայքարելու են այնքան ժամանակ մինչև գործարանը վերագործակվի: Մանրամասները՝ տեսանյութում:

Բա որ չինացիների չափ լինեինք, իրար կուտեինք …

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատգամավոր Վարդան Այվազյանն ասաց, որ Հայաստանը բանակցություններ է վարում իրանական գազը Հայաստանով Վրաստան տեղափոխելու ուղղությամբ: «Իրանը մեր բարեկամ երկիրն է, Վրաստանը հարց է բարձրացրել, որպեսզի Իրանից գազ գնի, Իրանը և Վրաստանը պայմանավորվել են։ Հիմա այդ գազը իրա ոտքով չի գնում և երկու ճանապարհ ունի, մեկը՝ Հայաստանով, մյուսը՝ Ադրբեջանով: Ինչո՞ւ է հենց […]

Բնակարան երիտասարդներին

Կառավարությունն այսօր հաստատեց  Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման իրականացումը «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ» փակ բաժնետիրական ընկերությանը վերապահելու մասին նախագիծը: Նախագիծը ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նա նշեց, որ ադեն 266 բնակարան տրամադրվել է, 175 նոր կտրամադրվի, ծրագրի ավարտը կլինի 2017 թվականին: Սույն որոշման նախագիծն ընդունվելու դեպքում […]

Կառավարությունը գազի գնի մասով որոշում կայացրեց

Կառավարությունը հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին նախագիծը: Հիշեցնենք, հայկական կողմը ի դեմս վարչապետ Հովիկ Աբրահամյանի, դիմել է Ռուսաստանին առաջարկով, որ ՀՀ-ին  մատակարարվող գազի սակագինը  վերանայվի: «Հաշվի առնելով, […]

Կառավարությունը վերացրեց ԵՏՄ-ից ՀՀ ավտոմեքենաների ներկրման համար գանձվող ավելացած արժեքի հարկը

Այսօր կառավարության հերթական նիստին փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց  «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագիծը: Նա նշեց, որ նախագիծը ներկայացրել […]

Փետրվարին սպառողական շուկայում արձանագրվել է 1.4% գնանկում

2016թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.4% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 3.2% գնանկումով: Այս ցուցանիշներն հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ այդմ, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.6%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% հավելաճ: Հանրապետության դիտարկվող […]

Ո՞վ է «Արմենիա» ավիաընկերության տնօրենը. Ժամանակ

«Հայաստանի ավիաոլորտ մուտք գործած «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի գլխավոր փաթեթը՝ 51 տոկոսը, պատկանում է Աշոտ Թորոսյանին, ով, ինչպես պարզեցինք, գյումրեցի ատամնաբույժ է։ Նա մեզ հավաստիացրեց, որ որևէ պաշտոնյա կամ օլհգարխ իր հետևում կանգնած չէ։ «Չէ, ոչ մեկը չկա։ «Արմենիայի» տնօրեն Ռոբերտն ու վրացի գործընկերը իմ մոտիկ բարեկամներն են»։ Մեր հարցին՝ փաստորեն, գյումրեցի ատամնաբույժը կարող է ավիաընկերությո՞ւն […]

Արցախը ներկայացել է առանձին տաղավարով

Շարունակելով ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության՝ թիրախային շուկաներում ԼՂՀ տուրիստական արդյունքը հանրահռչակելու քաղաքականությունը՝ Արցախի պատվիրակությունը ս.թ. մարտի 9-ից 13-ը առանձին տաղավարով ներկայացնում է ԼՂՀ-ն ITB Berlin 2016 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: ԼՂՀ Էկոնոմիկայի Նախարարության փոխանցմամբ՝ ցուցահանդեսի բացման առաջին իսկ ժամերից Արցախի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացնում ցուցահանդեսի այցելուների մոտ: ԼՂՀ պատվիրակությունը արդյունավետ աշխատանքներ է իրականացնում ցուցահանդեսի տարածքում՝ տաղավարի այցելուներին […]

Բնապահպանության նախարարությունը «Թեղուտ» ՓԲԸ-ի պաշտպան. ՀԲՃ

Թեղուտի հանքավայրի պոչամբարից բնական միջավայր հոսող թափոնաջրերի մասին պատմող Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության աղմուկ բարձրացրած տեսանյութը՝ երեք պարզագույն հարցերի հետ միասին, փետրվարի 9-ին հարցման տեսքով ներկայացրել էինք ՀՀ բնապահպանության նախարարին։ Արդեն ստացել ենք նախարարության աշխատակազմի ղեկավար Խ․ Աղաբեկյանի պատասխան պաշտոնական նամակը, որի մեջ ըստ էության չկա մեր բարձրացրած և ոչ մի հարցի պատասխան։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի