06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արգելվել է շուրջ 20 տոննա հավի սառեցված մսի ներմուծումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 19800 կգ հավի սառեցված աղացած միս, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին: Սահմանային վերահսկողության շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Միթ Իմփորթ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Ուկրաինայի Հանրապետությունից ներմուծվող հավի սառեցված միսն ուղարկել է լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ […]

Լքված գերեզմանոց` Սյունիք /վիդեո/

Միայն Սյունիքի մարզում մի քանի տասնյակ ընկերություններ ունեն հանքարդյունաբերությամբ զբաղվելու լիցենզիա, դրանցից մի մասը որոշ ժամանակ աշխատելուց հետո դադարեցնում են իր գործունեությունը,բայց քանի որ պաշարները չեն ավարտվել ռեկուլտիվացիա չի արվում: Syunikonline.am լրատվական կայքը գրում է, որ ստեղծված վիճակի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Հարցի լուծումը օրենսդրական փոփոխություն է պահանջում, քանի որ օրենքը պահանջում է […]

Զատկի տոնին ընդառաջ՝ ձուն կթանկանա՞

Տոներից առաջ շուկայում, սովորաբար, թանկացումներ են լինում: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպություն նախագահ  Կարեն Չիլինգարյանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այս հարցում մեր շուկայում առաջընթաց է նկատվում: «Զատկի  տոնին հաշված օրեր են մնացել: Արդեն  երկու  օր է մնացել, բայց դեռևս առանձնապես թանկացումներ չեն նկատվում: Մենք հենց հիմա էլ մոնիթորինգ ենք անցկացնում, ուսումնասիրություններ ենք անում», – ընդգծեց […]

100 տոկոս ցրտահարություն. այգեգործները ճարահատ դուրս կգան երկրից

Այս տարի ծիրան արտահանողները չեն հասնի Արմավիրի մարզի` ծիրանով հարուստ բնակավայրեր, որպեսզի ծիրան գնեն ու արտահանեն: Կանխատեսվում է, որ ծիրանը «ոսկու գին» կունենա, իսկ տանտիրուհիները ստիպված կլինեն գազօջախներին դնել ոչ թե ծիրանով լեցուն կաթսաներ` ջեմ, մուրաբա պատրաստելու համար, այլ դդում,  խնձոր կամ տանձ: Henaran.am-ի հետ զրույցում Ակնալիճ համայնքի ղեկավար Գեւորգ Միսակյանը նշեց, որ իրենց այգիները […]

«Սկզբունքը մնում է նույնը». կառավարությունը հարկային նոր օրենսգիրքն է քննարկում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի շուրջ հերթական քննարկումը: Վարչապետ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է. «Մենք շարունակում ենք Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները՝ շատ լավ գիտակցելով, որ աշխատում ենք մի փաստաթղթի վրա, որը տասնամյակներ շարունակ մեր տնտեսության համար ունենալու է ուղղորդիչ նշանակություն: Այսօր կշարունակենք նախորդ քննարկումներում կիսատ մնացած հարցերի դիտարկումը: […]

Հայաստանը և Արցախը`«MITT’2016» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ 14 ընկերություններ մեկ միասնական տաղավարով մարտի 23-26-ը Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնում են Մոսկվայում տեղի ունեցող «MITT’2016» զբոսաշրջային ամենամյա միջազգային ցուցահանդեսում: Ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ավելի քան 1800 ընկերություններ 192 երկրից:  «MITT»-ն աշխարհի 5 խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկն է: Անցած տարի՝ «MITT՛2015»-ի արդյունքում, Հայաստանը ներկայացնող  14 զբոսաշրջային ընկերությունները 43 […]

Դրամն արժեւորվում է

Դրամն արժեւորվում է Արտարժութի շուկայում այսօր դոլարն արժեզրկվել է 3.02 դրամով` դառնալով 480.84  դրամ, եվրոն նույնպես արժեզրկվել է`6.05 դրամով`  դառնալով  538.73  դրամ: Ռուսական ռուբլու  գինն այս անգամ արժեւորվել է ընդամենը 1 լումայով  եւ դարձել`  7.10  դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար  480.84  Եվրո 538.73  ՌԴ […]

«Սովը գին ունի». ՀՀ բնակչության զգալի մասն ունի սնուցման խնդիր

Ըստ ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների նոր զեկույցի՝ Հայաստանում տնային տնտեսությունների մոտ 15%-ը 2010 թ. ի վեր պարենային անապահով են եղել, իսկ մի զգալի մասը՝ պարենային անապահով դառնալու վտանգի տակ: Բազմաթիվ այլ տնային տնտեսություններ ունեն սնուցման լուրջ խնդիրներ՝ ի դեմս թերաճություն և գերքաշություն ունցող երեխաների մեծ թվի: Պարենային ապահովության, խոցելիության և սնուցման ամբողջական վերլուծությունը (ՊԱԽՍԱՎ), […]

«Շոկոլադնի». Հրապարակ

ՊԵԿ Նոր ղեկավար Հովիկ Հովսեփյանին, պարզվում է՝ առաջինը շնորհավորել են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գործարար որդիները, որոնք հանդիսավորությամբ մտել են Հովսեփյանի մոտ՝ ցույց տալու, որ լուրերն այն մասին, թե Խաչատրյանների ընտանիքը ծանր է տանում ՊԵԿ-ից իրենց հոր հեռացումը եւ «լիչնի նեպրիյագն» ունի ՊԵԿ նոր ղեկավարի նկատմամբ, իրականությանը չեն համապատասխանում։ Ինչպես նաեւ՝ «պատրաստ են» աշխատել հավասար դաշտում՝ բոլորի նման, տեղեկացնում են ՊԵԿ-ի մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված