25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տարվա առաջին կեսին 459 հազարով պակաս զբոսաշրջիկ է եկել Հայաստան․ 168.am

168.am-ը գրում է․ «Որոշ երկրներ սկսել են աստիճանաբար բացել իրենց սահմանները զբոսաշրջիկների առաջ։ Հայաստանն այդ երկրների մեջ չկա։ Ոչ միայն չկա, այլև ստիպված է ընդունել նրանց խաղի կանոնները։ Հայաստանը չի մտնում այն երկրների մեջ, որոնց համար բացվում են սահմանները։ Մենք զրկված ենք՝ ինչպես դրսից զբոսաշրջիկներ ընդունելու, այնպես էլ՝ զբոսաշրջության նպատակով այլ երկրներ այցելելու հնարավորությունից։ Պատճառները, […]

Արդյունաբերության կիսամյակը․ տնտեսության ընդհանուր անկման թվերը սպասելի էին. Արա Գալոյան

Տնտեսության ընդհանուր անկման թվերը սպասելի էին: Համավարակն իսկապես համաշխարհային մասշտաբներ ունի: Տնտեսական ակտիվության հունիսյան ցուցանիշը նախորդ տարվա հունիսի համեմատ կազմել է 92.5 տոկոս: Բայց մեր արդյունաբերությունը նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ 1.5 տոկոս աճ է արձանագրել: Հետաքրքիր է դիտարկել, թե ինչի հաշվին է դա տեղի ունեցել: Այդ մասին գրում է տնտեսագետ Արա Գալոյանը: Արդյունաբերության ամենամեծ հատվածը […]

Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում 42․6% անկում է գրանցվել

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2019-2020թթ.-ի հունվար-hունիս ամիսներին ծառայությունների ծավալին: Նշենք, որ ծառայությունների ճյուղը ներառում է կացության և հանրային սննդի կազմակերպման, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության, ֆինանսական և ապահովագրական  գործունեության, ինչպես նաև սպասարկման այլ ծառայությունների ոլորտները և այլն: 2020թ.-ի առաջին կիսամյակում ծառայությունների ծավալի անկումը 2019թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 6.4%՝ կազմելով շուրջ 861.69 մլրդ […]

Աղքատները շարունակում են աղքատանալ, իսկ հարուստները՝ հարստանալ

168.am-ը գրում է. Մինչ կառավարությունը քննարկում է տնտեսական աճի վերականգնման հնարավորությունները, անկումը Հայաստանում խորանում է։ Այլևս պարզ է, որ այս տարի աճ չի լինելու։ Առայժմ ամեն ինչ գնում է անկման խորացման ուղղությամբ։ Ու դա նկատվում է հատկապես տնտեսության այն հատվածներում, որոնք ուղղակիորեն կապված են սոցիալական իրավիճակի հետ։ Այդ հատվածներում հեշտ չի լինելու անկման հաղթահարումը, քանի […]

Մեր ու այլոց համավարակային առաջին կիսամյակը․ Politeconomy.org

Politeconomy.org-ը գրում է․ «Այս օրերին տնտեսական տեղեկատվության նկատմամբ հետաքրքրությունն աճել է: Պատճառը համավարակն է: Կամ ավելի ստույգ՝ համավարակի ազդեցությունը տնտեսության վրա: Ինչպես նաև այն, որ այս օրերին հրապարակվում է, թե երկրորդ եռամսյակում որ երկրի վրա ինչ ազդեցություն է թողել (և թողնում) նոր կորոնավիրուսը: ԵՄ վիճակագրության գրասենյակն, օրինակ, հայտարարել է անդամ երկրների տնտեսության 14.4 տոկոսանոց անկման մասին: Երկրորդ եռամսյակում ամենամեծ անկումն արձանագրել է Իսպանիան՝ […]

«Ամերիա ճամփորդություն» վիճակահանություն. հնարավորություն բացահայտելու Հայաստանը

Ամերիաբանկը, նպատակ ունենալով նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը և հաճելի անակնկալներ մատուցել անկանխիկ վճարման եղանակը նախընտրող իր հաճախորդներին, Visa վճարային համակարգի հետ միասին հանդես է գալիս հատուկ առաջարկով: Ամերիաբանկի այն քարտապանները, որոնք ս.թ. օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ իրենց Visa Classic կամ Visa Gold վճարային քարտով կկատարեն նվազագույնը 15 անկանխիկ* գործարք, յուրաքանչյուրը՝ առնվազն 5,000 ՀՀ […]

«Թվերը շարունակվում են կեղծվել…»․ Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թվերը շարունակվում են կեղծվել… Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2020 առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի ամփոփ տվյալների համաձայն՝ տնտեսական անկումը կազմել է 4.7%, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.5%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 1.7%-ով, շինարարությունում անկումը կազմել է 23.4%, առևտրի շրջանառությունը կրճատվել է 11.1% -ով, ծառայությունների […]

Ճգնաժամը քիչ էր, կառավարությունն էլ իր հերթին է խնդիրներ ստեղծում բյուջեի համար. 168.am

168.am-ը գրում է․ «Տնտեսական ճգնաժամը քիչ էր, կառավարությունն էլ իր հերթին է խնդիրներ ստեղծում պետական բյուջեի հարկային եկամուտների ապահովման համար։ Արտակարգ դրության պայմաններում պահպանվող առանձին սահմանափակումների հետևանքով ստեղծվել են խոչընդոտներ սպասարկման և ծառայությունների որոշ ոլորտների գործունեության համար։ Կան նաև, այսպես կոչված, քաղաքական խոչընդոտներ։ Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչի մասին է, բերենք 1 օրինակ։ Այն […]

«Սրանք ամեն ազգայինից ընկնում են ցնցումների, կոնվուլսիաների, դողէրոցքի մեջ». Արմեն Աշոտյանը՝ իշխանությանը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « «Ազգային երգ ու պար» առարկան էլ են հանում դպրոցից նոր հանրակրթական պետական չափորոշիչով։ Այն լավագույն դեպքում պարտադիրից դառնալու է կամ ընտրական։ 2015-ից սկսած դեռ իմ օրոք ու նվիրյալների հետեւողական աշխատանքով ազգային ինքնության եւ մշակութային ժառանգության պահպանման ուղղված այս նախաձեռնությունը շատ լուրջ թափ էր ստացել եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի