07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել

Լոնդոնի եւ Նյու Յորքի  բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 1.38%-ով՝ հասնելով մեկ բարելը 44.66 դոլարի: Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 1.08%-ով եւ կազմել 46.05 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Դեմ ըլլալով կո՞ղմ…

Դեռևս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր խոսում «գոտիները ձգելու» մասին: Գործող վարչապետ Կարեն Կարապետյանն էլ օպտիմալացում է պահանջում: Եվ երկրի օրենսդիր մարմնում «2017 թվականի պետական բյուջեի» նախագծի քննարկման ժամանակ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ վարչապետի ուշադրության կենտրոնում է այս հարցը: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էր դեռ նախորդ տարի բարձրացրել այս հարցը: Այս անգամ […]

Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են, ծխախոտինն՝ ավելացել

2016 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 27,5%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Հրապարակված տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել 12 մլն 601.39 հազար հատ սիգարետ, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին՝ 16 մլն 66.7 հազար հատ: Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը արդյունաբերության ոլորտում […]

«Թարս է ստացվում»

Բյուջեի նախագծի քննարկմանը Վարդան Այվազյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից հարցրեց, թե ինչպես են ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից որպես մաքսատուրք ակնկալում  67 մլրդ դրամ, երբ ասում են, թե ՌԴ-ում ներմուծումն ավելանալու է: «Ստացվում է` 13 մլրդը պակասեցրել եք, թարս է ստացվում»,-ասաց նա: Վ. Միրումյանը պատասխանեց, թե ԵԱՏՄ-ից չնայած ստացել են ավելի շատ գումարներ, քան տվել են, բայց […]

24,2 մլրդ դրամ է ակնկալվում ստվերի կրճատման հաշվին

2017թ-ին բյուջեի հարկային եկամուտները նախատեսվում է 1 տրիլիոն 135 մլրդ դրամ, որը կազմում է բյուջեի ընդհանուր եկամուտների շուրջ 93,8%-ը. ԱԺ-ում 2017թ-ի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Ըստ նրա` 1 տրիլիոն 135 մլրդ դրամը կազմում է ՀՆԱ-ի 21%-ը, ինչը 2016-ի համեմատ 0,5 տոկոսային կետով գերազանցում է: Նա նշեց, որ մակրոտնտեսական զարգացումների […]

Խաղի կանոն է փոխվել, խաղի կանոնը ես եմ ֆիքսում. ՊԵԿ

«Պետք է յուրաքանչյուր հարկային տեսչության պետ իր տարածքում գույքագրի, ներկայացնի, եթե կա ստվեր, ես պետք է տեղը իմանամ, շատ կարճ ժամանակ է պետք դրա համար, երկար ժամանակ պետք չէ: Այդ կարճ ժամանակից հետո պետք է պայքար իրացվի, և ես պայքարելու եմ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն՝ ի պատասխան հարցին, թե […]

Վարչապետի հայտարարությունն արդյունք տվել է

«Մեկ ամիս է, ինչ ես բիզնեսի ներկայացուցիչ չեմ, 25 տարի եղել եմ բիզնեսի ներկայացուցիչ եմ եղել և շատ լավ գիտեմ բիզնեսի խնդիրները, որոնք պետք է լուծել բիզնես դաշտի բացվելու համար, քայլերը կանենք, կտեսնեք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչ քայլեր են արվելու բիզնեսի զարգացման ու դաշտում […]

Մարդիկ չկան. հացի, գազի սպառման ծավալները նվազում են

ԱԺ-ում 2017թ-ի բյուջեի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, թե իր համար վստահելի չէ Կառավարության ներկայացված հիմնավորումը 4 աղբյուրների հաշվին գազի սակագների նվազեցումը: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանին դիմելով՝ նա ասաց, թե հիմնավոր չէ այն պատճառը, թե նվազեցնում են սակագինը, որ ավելի շատ գազ օգտագործեն, քանի որ հիմնականում սպառողը չկա, ոչ թե […]

Ավելի լա՞վ չի, որ զարգացնում ենք Գյումրու օդանավակայանը. նախարար

«Բաց երկնքի քաղաքականությունը հնարավորություն է տալիս ցանկացած ավիափոխադրողի առանց նախապայմանների թռիչքներ, և այն արդեն ներդրված է Հայաստանում, հիմա պետք է փորձենք ավիաընկերություններին ներգրավենք Հայաստան՝ թռիչքներ իրականացնելու համար»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է վերջերս գրանցված դեպքին, երբ ռուսական «Պաբեդա» ընկերությունը հրաժարվել էր իրականացնել Երևան-Ռոստով չվերթը […]

69 միլիոնի մանր-մունր գնումներ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին 2017 թվականի պետական բյուջեից կտրամադրվի 791 միլիոն դրամ: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ ասաց, որ դրանից 69 միլիոնը տրամադրվելու է ծախսերին: Նիստը վարող Վարդան Այվազյանն էլ հետաքրքրվեց, թե ինչ են գնելու: Նազարյանն ասաց՝ համակարգիչներ և այլն: «Մանր-մունր բաներ են»,-նկատեց նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված