Սամվել Ալեքսանյանի հերթն էլ հասավ. Իրավունք
Լրատվամիջոցներից մեկը վերջերս գրել էր, որ կառավարությունը պետբյուջեն լցնելու առումով կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերել պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ: Սամվել Ալեքսանյանից ՊԵԿ նորանշանակ նախագահը ամսական մինչեւ 450 մլն դրամ հարկ է պահանջել: Տեւական բանակցությունների արդյունքում պատգամավորին հաջողվել է համաձայնության գալ 320-350 մլն դրամի շուրջ` պայմանով, որ մյուս խոշոր գործարարները նույնպես սկսելու են շատ վճարել:
Թերթը ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվեց վերջերս Սամվել Ալեքսանյանի հետ հանդիպե՞լ է,խոսե՞լ են այն մասին, որ բոլոր մեծ գործարարները պետք է նույն չափով հարկ վճարեն:
«Բոլոր գործարարները սպիտակ դաշտում են աշխատելու: Բոլորը»,-ասաց Հարությունյանը
` հարցի առաջին մասը միայն լսելով:
– Բոլոր գործարարները բարեխիղճ պետք է կատարեն հարկային պարտավորություննե՞րը:
– Պարտադիր: