25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը 40-50 տոկոս է․ թանկացել է նաև ծխախոտը՝ մի գիշերում 25 տոկոսով. Արմեն Պողոսյան

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն արժանահավատ չի համարում Վիճակագրական կոմիտեի կողմից 6-6.5 տոկոս գնաճի մասին տեղեկությունը՝ հայտնելով, որ իրենց մոտավոր ուսումնասիրություններով՝ 20 տոկոսից ոչ պակաս է գնաճը:   «Սակայն խնդիրն այն է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների մասով, այդ թվում՝ հաց, շաքարավազ, բուսական յուղ, ձու, գնաճը 40-50 տոկոս է: Թանկացել է նաև ծխախոտը՝ մի գիշերում՝ 25 տոկոսով: […]

Ազատ անկում։ Տխուր ցուցանիշներ են արձանագրվում ամենուր․ Ժողովուրդ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: ՀՀ վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 6.7 տոկոսով: Արձանագրենք նաև, որ առևտրաշրջանառության ծավալներն են պակասել 11.3 տոկոսով: Մասնագետների խոսքերով՝ մարդկանց գնողունակությունը բավականին նվազել է։ Անկում արձանագրվել է […]

Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վիճակագրական Կոմիտեն հրապարակեց 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։ Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»։

Հայաստանի իշխանություններին անգամ տեղյակ չեն պահել, որ ռուսական գազը ՀՀ է մատակարարվելու Ադրբեջանի տարածքով

Հայաստանի իշխանություններին անգամ տեղյակ չեն պահել, որ ռուսական գազը ՀՀ է մատակարարվելու Ադրբեջանի տարածքով Հայաստանին գազ մատակարարող Газпром экспорт-ը օրերս հայտարարություն տարածեց այն մասին, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ ձետք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամանակավորապես Հայաստանին գազ կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։ Պարզվում է՝ Հայաստանի իշխանությունների հետ այդ հարցն անգամ չի էլ քննարկվել։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի […]

Ո՞վ է կանգնած ձվի շուկայում ստեղծված քաոսի թիկունքում․ Ժողովուրդ

Երևանյան որոշ խանութներում և սուպերմարկետներում ձու չկա: Եթե ձու կա, ապա փոքր խանութներում, այն էլ՝ 90 դրամ: Այս խնդրի շուրջ օրաթերթի խմբագրությունը չի դադարում հեռախոսազանգեր ստանալ քաղաքացիներից: Նրանց պատմելով՝ սուպերմարկետներում փոքր չափի մեկ հատիկ ձուն սկսում է 75 դրամից, միջինը՝ 86 դրամից, իսկ մեծ չափի ձվի մեկ հատիկի գինը սկսում է 100 դրամից: Փոքր խանութներում […]

Փաշինյանը «հանճար» է: Յուրատեսակ «տաղանդ» ունեցող ղեկավարը կարող է 28 տարվա կառուցածը 2,5-3 տարում այս կերպ քանդել․ Փաստ

2018 թվականին «Սերժին մերժելու» նիկոլական հիմնական փաստարկներից մեկն էլ այն էր, որ պետական կառավարման համակարգը ներքևից մինչև վերև արդյունավետ չի աշխատում՝ կոռումպացված է, ուզուրպացված է, խնամի-ծանոթ-բարեկամով է և այլն: Այս մոտեցումը «թավշյա թամաշայի» դրայվերներից մեկն էր, մյուսների մասին առիթ ունեցել ենք խոսելու: Եվ այսպես, ինչպիսին էր իրավիճակն իրականում: Նախ՝ փաստենք, որ նախկին բոլոր նախագահների օրոք […]

Հայաստանի տնտեսությունը տենդի մեջ է. Yerevan.today

Ինչպես և սպասելի էր, այս տարի ևս շարունակվում է Հայաստանի տնտեսական վիճակի վատթարացումը։ Անցյալ տարի տնտեսական անկումը կազմել էր 7,5 տոկոս։ Ներդրողները և ֆիզիկական անձիք իրենց գումարները հանում են մեր երկրից, ապրանքների և հատկապես սննդամթերքի գները բարձրանում են անընդհատ և թռիչքային տեմպով, մարդկանց եկամուտները չեն «հասցնում» գնաճի հետևից, աղքատությունը խորանում է, տնտեսական ակտիվությունը՝ մարում։ Այս […]

Հակառեկորդ․ Փաշինյանը 3 տարում հասցրել է կուտակել 2 մլրդ դոլարի պարտք․ 168 Ժամ

Պետական պարտքի աճի ցուցանիշով Նիկոլ Փաշինյանը հակառեկորդ է սահմանել։ Մեկ տարվա կտրվածքով պարտքը երբևէ այդքան չէր ավելացել։ Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալներով՝ այս տարվա փետրվարի 28-ի դրությամբ Հայաստանի պարտքն անցել է 8 մլրդ 723 մլն դոլարից։ Անցած տարվա փետրվարին այն կազմել էր 7 մլրդ 350 մլն դոլար։ Նախորդ տարվա համեմատ՝ պետական պարտքն ավելացել է 1 […]

Խաչատուր Սուքիասյանի մուտքը բենզինի շուկա ուշագրավ իրավիճակ է ստեղծել․ Ժողովուրդ

Հայաստանի բենզինի շուկայում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող երեք ընկերություն բենզինը վաճառում են նույն գնով, իսկ շուկայում հայտնված նոր խաղացողը՝ բոլորովին տարբեր գնով։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շուկայում նորահայտ «Ռան Օիլ» ընկերության սահմանած գինը վերջին օրերին խնդիրներ է առաջացրել բենզինի վաճառքով զբաղվող մյուս ընկերությունների համար։ Պարզվում է, որ իշխանական գործարար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի