Հայաստանին ռուսական գազի մատակարարումները ժամանակավորապես իրականացվելու են Ադրբեջանի տարածքով
Հայաստանին ռուսական գազի մատակարարումը ժամանակավորապես կիրականացվի Ադրբեջանի տարածով՝ «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարի վերանորոգման պատճառով, հայտնում է «Գազպրոմ էքսպորտը»: ««Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար», – […]











































