23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարությունը 35 մլն դոլար վարկից 3 մլն-ը ծախսել է այլ նպատակի համար ու հիմա ստիպված նոր վարկ է վերցրել. 168.am

168.am-ը գրում է․ Դեռևս 2013 թվականին Հայաստանը Միջազգային զարգացման ընկերակցության հետ կնքել էր 35 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ և ՀՀ Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքներն իրականացնելու համար։

Մասնավորապես, նշված գումարով պետք է իրականացվեին կառուցման շինարարական աշխատանքները, գնվեին բժշկական սարքավորումներ և կահույք։

Նախորդ իշխանության ժամանակ կնքված այս վարկային համաձայնագիրը 2020 թվականի մարտի 6-ին գործող Կառավարությունը ենթարկել է փոփոխության, ըստ որի, Վայոց ձորի մարզի նոր մարզային հիվանդանոցի կառուցման և հագեցման աշխատանքները հանվել են վարկով նախատեսված միջոցառումների ցանկից։

Փոփոխություն կատարող կառավարությունը Վայոց ձորի մարզի հիվանդանոցը ծրագրից հանելը պայմանավորել է նրանով, որ նախատեսված շինարարական աշխատանքների արժեքը բարձր է, բացի այդ՝ խնդիր է առաջացրել դոլարի բարձր փոխարժեքը։

Որոշվել է՝ քանի որ 35 մլն ԱՄՆ դոլարը բավարար չէ երկու ԲԿ-ի նորոգման համար, ապա պետք է այդ գումարով արդիականացվի միայն Մարտունու ԲԿ-ն։

Այնուհետև, COVID-19 համավարակին հնարավորինս արագ և արդյունավետ հակազդելու անհրաժեշտությամբ պահմանավորված՝ ՀՀ կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին և խնդրել, որ այդ 35 մլն ԱՄՆ դոլարից 3 մլն ԱՄՆ դոլար գումար վերաբաշխեն COVID-19-ին դիմակայելու նպատակով։

Այսինքն՝ ՀՀ նախորդ կառավարությունը ստանձնել է պարտավորություն՝ 35 մլն ԱՄՆ դոլարով երկու բժշկական կենտրոն վերանորոգելու և կահավորելու համար, գործող Կառավարությունը որոշել է երկու ԲԿ-ի համար նախատեսված գումարով նորոգել մեկը, սակայն այստեղ էլ խնդիրներ են առաջացել, քանի որ նախատեսված գումարից 3 մլն ԱՄՆ դոլարն ուղղվել է այլ նպատակի, և հիմա նոր վարկ է վերցրել դեֆիցիտը փակելու համար։

Եվ այսպես, 2021թ․ փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի «IBRD» միջև ստորագրվել է 7.4 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով նոր վարկային համաձայնագիր՝ 35 մլն ԱՄՆ դոլար արժեքով վարկային համաձայնագրով ստանձնած, բայց չկատարած պարտավորությունները կատարելու համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ