13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱԶԲ-ն կօգնի բարելավել էլեկտրաէներգիայի բաշխման արդյունավետությունը Հայաստանում

Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին (ՀԷՑ) 80 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկի տրամադրումը` Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման բարելավմանը եւ էներգետիկ անկախության եւ արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով:   «Ավելի արդյունավետ եւ հուսալի էներգետիկ բաշխիչ ցանցը կարեւոր է Հայաստանում տնտեսական աճի համար», – ասաց ԱԶԲ-ի Մասնավոր հատվածի գործառնությունների վարչության Ներդրումների գծով […]

2016-ին պետբյուջեից որքա՞ն գումար է տրամադրվել գյուղատնտեսության նախարարությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 2016-ին   պետբյուջեից   11 մլրդ դրամ է հատկացվել։ Այսօր այս մասին  ԱԺ-ում 2016 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում հայտարարեց գյուղատնտեսության  նախարար Իգնատի Առաքելյանը:  Իգնատի Առաքելյանը նշեց՝   նախորդ  տարի բերքը քիչ է եղել, ինչը  կապված է եղել բնական աղետների՝ կարկտահարություն, ցրտահարություն հետ: Անդրադառնալով հակակարկտային կայաններին՝   նախարարը նշեց՝ նախատեսվում է Վայոց […]

Կառավարությունն ունակ է այդ ծրագիրն իրականացնել. տնտեսագետ (տեսանյութ)

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի խոսքով` Կառավարության ծրագրում անդրադարձ կա հասարակության համար բոլոր ամենակարևոր ոլորտներին: «Ամենակարևորը հստակ թիրախներն ու ժամանակացույցերն են»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետը` հավելելով, որ Կառավարության ծրագրի մեջ ամենակարևոր առարակվող փոփոխություններից մեկը նոր տեխնոլոգիաների ներդրումն է կառավարման համակագում: Սա ոչ միայ հասարակության համար է, այլև բիզնեսի: «2022 թվականին  ունենալու ենք թվայնացված հասարակություն»,-կարծում […]

Ովքեր են ՊԵԿ-ի թիրախում

Ստվերի գնահատում, ըստ ոլորտների հիմնական ռիսկերի առանձնացում ու դրանց նվազեցմանն ուղղված հստակ միջոցառումների իրականացում. նպատակն է՝ տնտեսվարողներին ուղղորդել պակաս վճարված հարկերն ինքնուրույն հայտարարագրելուն: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարությամբ մինչև 100 միլիոն դրամ և ավելի շրջանառություն ունեցող հարկ վճարողների մոտ իրականացվում է ստվերի գնահատում: Դեռևս նախորդ տարվա նոյեմբերից բիզնեսի հետ ոլորտային հանդիպումներում կոմիտեն նրանց է ներկայացրել […]

Ռուբլին արժեզրկվում է

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 478 դրամ նվազագույն և 479 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 481 դրամ նվազագույն և 482.50 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 544 դրամ նվազագույն և 546 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 550 դրամ նվազագույն և 556 դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 7.95 դրամ նվազագույն և 8.06 դրամ առավելագույն փոխարժեքով, […]

Դա կոպեկի գին չի ունենա. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ  Լոռու մարզում տեղի ունեցած  խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու առաջիկա անելիքները: ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը զեկուցել է մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ կատարվող քայլերի, մակրոտնտեսական ցուցանիշների, ներդրումային ծրագրերի, համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականի մասին: Ներկայացնելով 2017 թ. առաջին […]

Ինչ գին ունի շաքարը թանկուկրակ Եվրոպայում, Վրաստանում ու Հայաստանում. Հայկական ժամանակ

Մեր տնային տնտեսուհիների համար սկսվել է ձմռան նախապատրաստական աշխատանքները: Մուրաբաների, ջեմերի ու կոմպոտների հերթական խմբաքանակները կհամալրեն մեր «չուլանները»: Իսկ նշված «արտադրանքների» կարեւորագույն բաղադրիչը շաքարավազն է, որի մեկ կգ-ի գինը Հայաստանում 410 դրամ է: Օգտվելով կապի եւ կոմունիկացիաների արդի ձեռքբերումներից, փորձեցինք պարզել, թ ինչ արժե մեկ կիլոգրամ շաքարավազը, ասենք, թանկուկրակ Եվրոպայում: Պարզվում է, օրինակ, գերմանիայում շաքարավազը […]

ԱՎԾ-ի առեղծվածը. Հայկական ժամանակ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական ցուցանիշները, մեղմ ասած, այնքան էլ չեն համապատասխանում տնտեսական իրավիճակի մասին մեր պաշտոնյաների լավատեսական հայտարարություններին: Մինչեւ անցած տարվա 3-րդ եռամսյակ զբաղվածության մակարդակը որոշակի աճ է ցուցաբերել: Սակայն արդեն չորրորդ եռամսյակում եւ այս տարվա առաջին եռամսյակում զբաղվածության մակարդակը տպավորիչ անկում է գրանցել: Թվային առումով պատկերն այսպիսին է: Եթե անցած տարվա […]

2 մլն եվրո գումարի չափով աջակցություն կտրամադրի Հայաստանի աղբավայրերի կառուցման համար

Սատարելով Հայաստանի ջանքերը՝ շրջակա միջավայրը բարելավելու ուղղությամբ, E5P հիմնադրամը կհամաֆինանսավորի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ թափոնների համար մեկ նոր աղբավայր կառուցումը՝ տրամադրելով 2 մլն եվրո դրամաշնորհ:   ՎԶԵԲ-ը, որը կառավարում է Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն (E5P)հիմնադրամը, և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը այսօր ստորագրեցինհամապատասխան համաձայնագիրը: Դրամաշնորհի միջոցները կաջակցեն կոշտ թափոնների կառավարմանժամանակակից գործընթացներ կիրառող նոր աղբավայրի կառուցմանը, որը ներառում է մունիցիպալ կոշտ թափոններիհավաքումը և հեռացումը: Այն տեղական բնակիչներին կբերի խոշոր բնապահպանական և սոցիալական օգուտներ: Ծրագրի շուրջ աշխատանքը սկսվել էր 2014թ. դեկտեմբերին, երբ ՎԶԵԲ-ը 3,5 մլն եվրո գումարի չափով վարկ էրհատկացրել, որն իր հերթին համալրվել էր ԵՄ հարևանության ներդրումային գործիքի կողմից 3,5 մլն եվրոդրամաշնորհով: ԵՄ չափանիշներին համապատասխանող՝ կոշտ թափոնների կառավարման համակարգը կներառի 8համայնք, որոնցից 7-ը՝ Կոտայքի մարզում և 1-ը՝ Գեղարքունիքի մարզում: Ծրագիրն ընդլայնվեց 2016 թվականին` ՎԶԵԲ-ից ստանալով լրացուցիչ սուվերեն վարկ 2 մլն եվրո գումարի չափով:Ներկայումս այն ընդգրկում է Կոտայքի մարզի բոլոր 7 համայնքները` Հրազդան, Աբովյան, Նոր Հաճն, Բյուրեղավան,Չարենցավան, Եղվարդ, Ծաղկաձոր, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի բոլոր 5 համայնքները` Սևան, Վարդենիս,Գավառ, Մարտունի, Ճամբարակ: Սա ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող՝ կոշտ թափոնների առաջին ծրագիրն է Հայաստանում, և այն աջակցում է երկրի կառավարության ծրագրերին,որոնց նպատակն է. թափոնների կառավարման համակարգի արդիականացումը և եվրոպական չափանիշներին համապատասխանեցումը: E5P հիմնադրամի կողմից տրամադրվող՝ 2 միլիոն եվրո դրամաշնորհը կհամալրի ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող՝ 2 միլիոն եվրո գումարի չափովվարկը և կհամաֆինանսավորի փոխանցման կայանները, թափոնները հավաքող ու տեղափոխող բեռնատարները, թափոնների բեռնարկղերը ևայլ մասնագիտացված սարքավորումները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 11 մլն եվրո: E5P-ն ՎԶԵԲ-ի կողմից կառավարվող միջազգային հիմնադրամ է: ԵՄ-ն խոշորագույն դոնորն է, Հայաստանը նույնպես հանդիսանում էհիմնադրամի ներդրող: Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավարի պաշտոնակատար Անժելա Սաքսը նշել է. «Մենք շատ շնորհակալ ենք E5P հիմնադրամի դոնորներին` հատկապես Եվրամիությանը և Շվեդիային, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը ևտեղական համայնքներին մեր հաջողված համագործակցության համար: E5P հիմնադրամի դրամաշնորհը շատ կարևորներդրում է այս ծրագրի համար, որը կհանգեցնի թափոնների կառավարման ենթակառուցվածքներում այդքանանհրաժեշտ բարելավումների: Այն կհամալրի ՎԶԵԲ-ի վարկային ֆինանսավորումը և կապահովի ծրագրի հաջողշարունակությունը և ավարտը»: ՎԶԵԲ-ում E5P հիմնադրամի տնօրեն Էվա Մանիկը հավելել է. «Ծրագիրը բնակիչների և շրջակա միջավայրի համար զգալիառավելություններ կստեղծի, ուժեղ ազդեցություն կունենա՝ ի ցույց դնելով նվաճումները, և կօգնի էլ ավելի բարձրացնելհասարակության իրազեկվածությունը աղբը փողոցում չնետելու և վերամշակելու առավելությունների մասին»: Հայաստանում ԵՄ-ի դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծել է. «Եվրամիությունը E5P հիմնադրամի հիմնական ներդրողն է:Այս ծրագիրը ավելի մեծ աջակցության մի մասն է, որը ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է թափոնների կառավարմանոլորտում: Առ այսօր մենք 22,4 մլն եվրո ենք տրամադրել դրամաշնորհների տեսքով, որոնք վերադարձի ենթակա չեն, ինչըցույց է տալիս, որ ԵՄ-ն կարևորում է երկրի բնապահպանական խնդիրները: Մեր աջակցությունը տրամադրվում էԿոտայքում, Երևանում և  Վանաձորում 5 տարբեր ծրագրերի միջոցով, քանի որ մենք համաֆինանսավորում ենք այնպիսիգործընկերների հետ միասին, ինչպիսիք են ՎԶԵԲ-ը, ԵՆԲ-ն և KfW-ն»: Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր, ՎԶԵԲ-ը երկրի ֆինանսական, կորպորատիվ,ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում ներդրել է 1.1 մլրդ եվրո 158 ծրագրում:  

Դոլարը շարունակում է թանկանալ

Այսօր հայատանյան բանկերում ամերիկյան մեկ դոլարը գնվում է 478 դրամ նվազագույն և 479.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 482 դրամ նվազագույն և 482.50 դրամ առավելագույն փոխարժեքով:  Մեկ եվրոն գնվում է 544 դրամ նվազագույն և 547 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 552 դրամ նվազագույն և 555 դրամ առավելագույն փոխարժեքով:  Ռուսական ռուբլին գնվում է 7.98  դրամ նվազագույն և 8.08 դրամ առավելագույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի