27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կարի ֆաբրիկայի աշխատակիցները դիմում են վարչապետին/տեսանյութ/

 «Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի աշխատակիցներն անելանելի վիճակում են հայտնվել: 
«Մեր տնօրենը՝ Սամվել Բեկչյանը  չկա ու չկա: Ասում են՝  ման են գալիս, չեն գտնում. ասեղ էր, ինչ էր էդ մարդը, որ կորավ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց կարի ֆաբրիկայի աշխատակիցներից մեկը:
«Երեք տարի առաջ  դատարան դիմեցինք: Ոչ մի բան էլ չփոխվեց: Ամեն մեկիս այդ գործարանը 700  հազար  կամ մեկ միլիոն դրամ պարտք է: Իշխանավորները նստում են իրենց սենյակներում, հասարակ մարդկանց չեն ուզում ընդունել: Այսպես ո՞նց կլինի. մենք մեր աշխատանքի արդյունքը, մեր աշխատավարձն ենք ուզում:  Էս   քաղաքում էնքան շենք են կառուցում,  քայլելու տեղ էլ չկա: Էդ ո՞ւմ համար են կառուցում: Էս երկրում էլ մարդ էլ չի մնացել. թողնում գնում են: Ժողովրդի մասին հեչ չեն մտածում: Վարչապետն էլ այնպես է խոսում, ասես մեր երկիրը ծաղկում է, լավ է: Բա ո՞ւր է. լավ, հլը մի քիչ էլ կսպասենք», – ասաց   կարի ֆաբրիկայի աշխատակից  Հայկանուշ Գալստյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ