09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Համայնք առ համայնք ուսումնասիրեք ծախսերը և հասկացեք՝ ինչու են աճում. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 24-ին այցելել է Տավուշի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին: Ներկայացնելով Տավուշի մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 111000 հա: Համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում համայնքների թիվը դարձել […]

Շինարարության աճ է արձանագրվել

2016-ի համեմատ նախորդ տարի շինմոնտաժային աշխատանքներն ավելացել են 3 տոկոսով: Իսկ այս տարվա հունվարին անցյալ տարվա նույն ժամանակի համեմատ թիվը աճել է 20 տոկոսով: Աճը հիմնականում պայմանավորված է շինարարությունում ներդրումների նկատմամբ հետաքրքրության մեծացմամբ:

Կառավարությունում քննարկվել են տարածքային կառավարման ոլորտի զարգացման հետագա քայլերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տարածքային կառավարման ոլորտի զարգացման հարցեր են քննարկվել: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «ՀՀ տարածքային կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին»,  «ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծերին: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին նախագծերը բերել վերջնական տեսքի և […]

«Ճիշտ վարչարարության, օրենքների ճշգրիտ կիրառման արդյունքում հնարավոր է հարկ հավաքել»

Նախորդ տարին վերջին 10 տարիների կտրվածքով, միակ տարին էր, երբ գրանցվել է հողի հարկի հավաքագրման դրական ցուցանիշ՝ 419 մլն դրամով ավելի քան նախորդ տարի։ Այսօր   այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց   ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նախարարը նշեց՝ 2009թ.-ից ի վեր, 2017 թ․-ը նշանավորվել է համայնքների կողմից հողի հավաքագրման դրական դինամիկայով: […]

Վարչապետը ծանոթացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Թվային Հայաստան» հիմնադրամի գրասենյակ, որտեղ կառավարության ղեկավարին ներկայացվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2030» շրջանակային փաստաթղթի վերջնական տարբերակը: Հիմնադրամի տնօրեն Էդուարդ Ներսիսյանը նշել է, որ «թվային ցատկ» կոչվող առաջին փուլի շրջանակում նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքների լայնածավալ զարգացմանը և կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացման միջավայրի ձևավորմանն ուղղված ծրագրեր: Նա մանրամասներ […]

Արցախում հունվարին պետբյուջեի մուտքերը եղել են ռեկորդային

Ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գերազանցել են ռեկորդային` 88.9 տոկոսով: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը՝ ավելացնելով, որ պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով: «2018 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱՀ պետական […]

2018-ին մի շարք փոփոխություններ են նախատեսվում իրավական կարգավորումներում

Բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակում, Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, 2018 թվականի ընթացքում ևս մաքսային և հարկային վարչարարության պարզեցմանը և հստակեցմանն ուղղված մի շարք բարեփոխումներ են նախատեսվում իրավական կարգավորումներում: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի, քննարկման փուլում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, որով առաջարկվում է  վարչական տույժ չկիրառել ՀՀ մաքսային […]

Հայաստան կներմուծվի 3 հազար տոննա պարարտանյութ. փոխնախարար/տեսանյութ/

Կառավարության այսօրվա նիստից հետո Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը խոսեց առաջիկա ծրագրերի մասին: «Առաջին ծրագիրը դա՝ պետական աջակցություն հողագործներին մատչելի գնով պարարտանյութ ձեռք բերելու ծրագիրն է: Ընդ որում Հայաստան կներմուծվի 3 հազար տոննա ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր և սուբսիդավորման արդյունքում գյուղացին կարող է 1 պարկը ձեռք բերել 7 հազար դրամով»,-նշեց փոխնախարարը:  Մանրամասները՝ տեսանյութում:

ՍԱՊԾ-ն կաթնամթերք արտադրողներին առաջարկել է համակարգային խնդիրները լուծելու ուղիներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական իր գործառույթներն արդյունավետ իրացնելու և սննդամթերքի անվտանգության ապահովման որակական նոր աստիճանի հասնելու համար՝ տնտեսավարողներին աջակցում է նոր ձևաչափով: Այդ նպատակով Ծառայություն էին հրավիրվել հանրապետության կաթնամթերք արտադրող տնտեսավարողները, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և զարգացման հիմնադրամի, ինչպես նաև  կաթնամթերքի ոլորտին պարբերաբար անդրադարձող՝ «Հետք» լրատվական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի