09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեսադաշտ են բերում պետական պաշտոնյաների հակամրցակցային գործողությունները

«Տնտեսական մրցակցության պաշտպանության» մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քվեարկությունից առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ կողմ են քվեարկելու պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում իրենց առաջարկությունը հանձնաժողովը նորից քննարկի: «Դա մեր հետևողական մոտեցումն է, որ հանձնաժողովները քննարկման փուլում քաղաքական ուժերը պետք է մասնակցություն ունենան, մասնավորապես ընդդիմությանը պետք է […]

Մի նախարար գալիս ելակ է ցանում, մյուսը ռեհան, մյուսն էլ կանեփ է ցանում.Հրաչ Բերբերյան/տեսանյութ/

«Տարին ռիսկային է, հատկապես կարկտահարությունների և ցրտահարությունների հետ կապված»,-այսօր՝ մարտի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Բերբերյանի խոսքով՝ շատ կրիտիկական է ջրամբարների վիճակը. «Ես խնդրելու եմ երկրի ղեկավարությանը, որ դադարեցնի ՀԷԿ-երի աշխատանքը: ՀԷԿ-երը այս շրջանում վնաս են տալիս: Ջրային պրոբլեմը հաշվում ենք առաջնային: Ջրի հարցը կլուծվի, եթե հենց այս պահին […]

Շատ ենք պլանավորում. վարչապետ

ՀՀ կառավարության հերթական նիստը մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Առաջին հանձնարարականը վերաբերվում էր գների պլանավորմանը: 2018թվականի հունվարի 18-ի կառավարության նիստի ընթացքում անդրադարձել էի 2016թվականը ՝ 2015 թվականի համեմատությամբ պետական գնումների և կատարված աշխատանքների գործընթացներում մեկ միավորի՝ գնի փոփոխության վերլուծության հարցին: Ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է, որ կան թերություններ, մասնավորապես ըստ նախարարությունների հիմնական սպառման ապրանքների […]

Մեկնարկել է Արցախը Հայաստանին կապող երրորդ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները

Մեկնարկել է Արցախը Հայաստանին կապող երրորդ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ Պավել Նաջարյանն՝ ավելացնելով, որ այժմ կատարում են գրունտների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն: «Քարվաճառ քաղաքից Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ հասնելու և հիմնական մայրուղուն միանալու համար կկառուցվի մոտ 26 կմ երկարությամբ ավտոճանապարհ: Այսպիսով, կունենանք երրորդ բարեկարգ այլընտրանքային […]

Կեղծ կոնյակներ

Պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումների շրջանակում օրերս Երևանում կանխվել է կեղծ կոնյակի իրացման փորձ: Մասնավորապես, օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ Ասատուր Ասատրյանը զբաղվում է կեղծ կոնյակների արտադրությամբ, շշալցմամբ և իրացմամբ: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են օպերատիվ տեղեկությունները. «Մալաթիա 92» ԱԿ տոնավաճառի տաղավարներից մեկում հայտնաբերվել են կոնյակի արտադրության համար անհրաժեշտ պարագաներ, […]

Հրաժեշտ կտանք՝ առաջին «զոհը». Ժամանակ

ՀՀ կառավարությունը ԱԺ է ներկայացրել Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծը, որն ընդգրկված է այսօր սկսվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում: Օրենքի ընդունման դեպքում Հայաստանի ապագա կառավարությունը կազմված կլինի 17 նախարարությունից՝ ներկայիս 18-ի փոխարեն: Ո՛չ, դուք սխալվում եք, Սփյուռքի նախարարությունը չի կրճատվելու, կրճատվելու է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը: Աշխարհում ինչ միջազգային կառույց կա, Հայաստանը դրանց […]

Երկու-երեք տոկոսով վարկ ենք տալիս, որպեսզի գյուղական համայնքներում աշխատող մարդկանց շանս տանք հաջողակ լինելու. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Գյումրի` ծանոթանալու 2017 թ. Շիրակի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին: Ներկայացնելով Շիրակի մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացվել են 22 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ 2016-ի 11,4 մլրդ դրամի դիմաց: […]

Վարկերի պատճառով կորցնում են տները, հողամասերը, հացի փռերը. Ժողովուրդ

Հայաստանում օր օրի մեծանում է սնանկացող, իրենց տները, բնակարանները, հողամասերը գրավադրած եւ վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով դրանք կորցրած քաղաքացիների թիվը: Օրաթերթն ուսումնասիրություն է կատարել եւ պարզել, որ հայաստանյան առեւտրային բանկե­րից յուրաքանչյուրը միայն Երեւանում ունի մի քանի տասնյակից ավելի օտարման ենթակա տներ ու բնակա­րաններ: Էլ չենք խոսում արտադրամասերի, հացի փռերի, գրասենյակային տարածքների մասին, որոնք գրավադրվել են […]

Վտանգավոր է. Ժողովուրդ

Այս տարվա հունվարին կտրուկ նվազել են արտերկրից Հայաստան կատարվող դրամական փոխանցումները: Օրաթերթին հայտնի դարձավ, որ հունվարին մասնավոր տրանսֆերտները կազմել են 94 մլն 672 հազար դոլար: Դեկտեմբերի համեմատ սա պակաս է ավելի քան 100 մլն դոլարով: Տրանսֆերտների մեծ մասը՝ 51.7 մլն դոլարը, եկել է ՌԴ-ից, 12.3 մլն դոլարը՝ ԱՄՆ-ից: Այս տարի շարունակվել է Հայաստանից գումարների արտահոսքը, […]

Ահազանգ՝ ուշադիր եղեք վարկ վերցնելիս. Փաստ

Իրականում Հայաստանում գործող վար­կային կազմակերպությունները փաս­տացի 130-150% տարեկան տոկոսադրույքով են գումար տրամադրում հաճա­խորդներին, բայց տպավորությունն այնպի­սին է, որ դա առանձնապես չի հետաքրքրում ոչ Կենտրոնական բանկին, ոչ էլ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնա­ժողովին: Եվ ստացվում է, որ վարկառուները պետական մարմինների աչքի առաջ, օրը ցե­րեկով ամեն վայրկյան կեղեքվում են ու այդ­պես էլ անպատիժ մնում: Թերթին դիմած քաղաքացին պնդում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի