09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վարչապետն ընդունել է «Անաս» ընկերությունների խմբի պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է իտալական «Անաս» ընկերությունների խմբի տնօրեն Ջիանի Վիտորիո Արմանիի գլխավորած պատվիրակությանը:   Հանդիպմանը քննարկվել են Հյուսիս-հարավ ավտոմայրու կառուցման ծրագրում իտալական ընկերության ներգրավման հնարավորություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, Ջիանի Վիտորիո Արմանին ընդգծել է, որ իրենք շահագրգռված են պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում մասնակցել Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման և շահագործման ծրագրին: Վարչապետ Կարապետյանը ողջունել է «Անաս» […]

Մենք ունենալու ենք տրամաբանական, զարգացող և արդար երկիր, որի կառուցման մեջ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնաբաժինը բերել. ՀՀ վարչապետ

Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 13-ի երեկոյան Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.   «Հարգելի՛ հայրենակիցներ,   Ցանկանում եմ երկու խոսքով ձեզ տեղեկացնել, թե մեր այցի շրջանակում ինչի մասին ենք խոսել, ուր ենք հասել և նաև մի երկու խոսքով ասել՝ […]

Կարեն Կարապետյանի վստահությունը

«Վստահ ենք, որ Հայաստանում բիզնես անելը լինելու է շատ դյուրին ու շահավետ». Վարչապետը հանդես է եկել ելույթով լիբանանցի բիզնես համայնքի ներկայացուցիչների առջև:  Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Լիբանան պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է հայ գործարարների հետ նախաճաշով, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է ներկա տնտեսական իրավիճակը Հայաստանում […]

Նորություն

Հարկ վճարողը, անկախ հաշվառման վայրից, այսուհետ կարող է դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի՝ 2018 թվականի փետրվարի 9-ի՝ «Հարկ վճարողների սպասարկման վարչության գործառույթների իրականացման կարգերը հաստատելու և այդ գործընթացները կանոնակարգելու ուղղությամբ այլ կառուցվածքային ստորաբաժանումների գործողությունները սահմանելու, ինչպես նաև մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» № […]

Վարչապետը Լիբանանի գործարարների հետ քննարկել է ներդրումային ծրագրերի հեռանկարները

Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Բեյրութում հանդիպել է Լիբանանի մի խումբ գործարարների հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ներդրումային ծրագրեր կատարելու հնարավորությունները: «The EuroMena Funds» ընկերության պատվիրակության անդամները` ընկերության համահիմնադիր Ռոմեն Մաթյոի (Romen Mathieu) գլխավորությամբ, ներկայացրել են կազմակերպության գործունեության ուղղությունները, կուտակած փորձը և նշել, որ ընկերությունը հետաքրքրված է ապահովագրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման […]

«Եթե ֆորսմաժորներ չլինեն, Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ»

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը սխալ է համարում ՀՀԿ-ականների, ինչպես նաև այլ քաղաքական գործիչների հայտարարությունները, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: «Նա պարզապես կարողանում է համադրել ընդդիմություն-դիմություն, իսկ անփոխարինելի այդ անվանումը հատուկ է սովետական մտածելակերպին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս անկասկած է համարում այն, որ Սերժ Սարգսյանը բավարարում է քաղաքական ուժերի պահանջները: Քաղաքագետն ընգծեց, որ վարչապետի հետ կապված, […]

ITB Berlin 2018-ը շարունակվում է. հայկական զբոսաշրջային ընկերությունները ձեռք բերում են նոր պայմանավորվածություններ

Մարտի 7-11-ը Բեռլինում տեղի  է ունենում «ITB Berlin 2018» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։ «ITB Berlin-ի» ներկայացուցիչների կողմից բացառիկ հնարավորություն է տրվել հայկական կողմին մասնակցել ցուցահանդեսի շրջանակում մարտի 8-ին իրականացվող «ITB Speed Networking Event» ծրագրին։ Ծրագրի շրջանակում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայկական և ցուցահանդեսին մասնակից արտասահմանյան ընկերությունների և այցելուների միջև B2B հանիպումների ձևաչափի միջոցով։ Նշենք, որ […]

Սյունիքի մարզի «ֆիշկաներից» մեկը Իրանի շուկային մոտ լինելն է». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 7-ին այցելել է Սյունիքի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Ներկայացնելով Սյունիքի մարզի 2017թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 275.04 մլրդ դրամ, գյուղատնտեսականինը՝ 62,1 մլրդ դրամ, շինարարությանը 18.08 մլրդ դրամ, […]

Աշխատաժողով` «Ժամանակակից լիդերությունը և կարողությունների զարգացումը արևելյան գործընկերության երկրների հանրային հատվածում» ծրագրի շրջանակներում

Մարտի 7-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աշխատաժողով «Ժամանակակից լիդերությունը և կարողությունների զարգացումը արևելյան գործընկերության երկրների հանրային հատվածում (PADOS II)» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել է ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի (HAUS) համատեղ ջանքերով: Աշխատաժողովին ներկա են եղել ՀՀ ֆինանսների նախարար Վարդանի Արամյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի