«Պետք է հստակ ձևակերպել ժամկետներն այն բիզնեսմենների, որոնց հետ պայմանավորվել ենք»
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Լիբանանի Հանրապետություն պաշտոնական այցի արդյունքներին։ «Այցի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև գործարարների, բանկային համակարգի պատասխանատուների ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,-ասաց Կարեն Կարապետյանը։ Նա նշեց, որ հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել համաձայնություններ, պայմանավորվածություններ, այդ թվում, առևտրատնտեսական համագործակցության ոլորտում։
Վարչապետը ՀՀ արտաքին գործերի, Տնտեսական զարգացման ու ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների, Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին ու Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրենին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները նախանշված ժամկետներում կատարումը ու կառավարության աշխատակազմ ներկայացնել հայ-լիբանանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, հերթական նիստի նախապատրաստման, ըստ ոլորտների օրակարգային հարցերի ձևավորման առաջարկներ, ինչպես նաև քննարկել հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղվղած գործողութրյունների վերաբերյալ առաջարկություններ։
«Պետք է հստակ ձևակերպել ժամկետները այն բիզնեսմենների, որոնց հետ պայմանավորվել ենք իրենց այցերը կազմակերպելու վերաբերյալ»,-ասաց Կարեն Կարապետյանը։